Categories
#ՄԱՐԶԵՐ Վերջին լուրեր

ԳՅՈՒՂԱՑՈՒ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ․ ԳՈՄԻՑ 12 ԿՈՎ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել են Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ընթացքին։

Շրջայցի ընթացքում վարչապետին մոտենում էին գյուղացիներն իրենց հուզող ամենատարբեր հարցերով:

ԳՅՈՒՂԱՑՈՒ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ․ ԳՈՄԻՑ 12 ԿՈՎ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ

 Գյուղացիներից մեկը վարչապետին մոտեցավ իրեն հուզող խնդրով՝ եղբոր գոմից 12 կով են գողացել։ Վարչապետի և գյուղացու խոսք ու զրույցից հետևյալ ասացվածքը հիշեցինք․ դուռդ փակ պահի՛ր՝ հարևանիդ գող մի ասա։

Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԱՄԵՆ ԿԵՐՊ ԱՋԱԿՑԵԼ «NOUVELLES D’ARMÉNIE» ԱՄՍԱԳՐԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում հանդիպել է տեղի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ժամանակ, դիմելով «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին, վարչապետն ասել է, որ շատ մտահոգված է այն միջադեպի կապակցությամբ, որ հոկտեմբեր ամսին տեղի է ունեցել ամսագրի խմբագրությունում: Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ հանցագործությունը կբացահայտվի և բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

«Իմացեք, որ բոլոր հնարավոր միջոցներով, նաև բարոյապես ձեր կողքին ենք, շատ բարձր ենք գնահատում ամսագրի գործունեությունը»,- ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Փարիզում անհայտ անձինք ներխուժել են ֆրանսալեզու «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագրություն, որտեղից գողացել են երեք համակարգիչ և մեկ ֆոտոախցիկ: Խմբագրի խոսքով՝ գնային առումով այդ իրերը առանձնապես մեծ արժեք չէին ներկայացնում, բայց պարունակում էին բազմաթիվ գաղտնի և դեռ չհրապարակված նյութեր։

Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՓԱՐԻԶԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։

Երեկ երեկոյան Ելիսեյան պալատում նա մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող պաշտոնական ընդունելությանը։

Միջոցառումից Նիկոլ Փաշինյանը սելֆիներ է հրապարակել, որից երևում է, որ ամեն ինչ հիանալի է անցել։ Սելֆիներն էլ արվել են ոչ ավել որ պակաս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար՝ Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։

Երեկոյի ավարտ էլ ավելի հետաքրքիր է եղել, քանի որ ճաշը եզրափակվել է Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից մեկը վայելելով։

Այսօրվա օրը նույնպես հագեցած է։ Բազմաթիվ հանդիպումներ, այցելություններ, մասնակցություն Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին։

Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅՏՆԵԼ Է, ՈՐ ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑՈՎ ԿԱՐՈՂ Է ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՎԻ

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները արցախյան հարցի կարգավորմանը միատեսակ մոտեցում ունեն։

Այս մասին նա հայտնել է իր ֆեսյբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Արցախի՝ այս հարցի շուրջ տարաձայնությունների մասին կեղծ լուրերը պարզապես ծիծաղելի են։ Նա նաև նշել է, որ արցախյան հարցի կարգավորման մասին հաճախ է քննարկումներ ունենում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ընդ որում, վարչապետի խոսքով, իրենք երբեմն որոշ հարցերի շուրջ տարակարծիք են լինում, ինչը նման պարագայում բնական է։

«Ես արդեն ասել եմ, որ արցախյան հարցի շուրջ դավադրությունները բացառված են։ Որովհետև արցախյան հարցը իմ հարցը չէ, ոչ էլ որևէ խմբի ներկայացուցիչների։ Սա համազգային հարց է, որի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի համազգային ձևաչափով, և, անհրաժեշտության դեպքում, այդ հարցով կարող է հանրաքվե անցկացվել։

Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՓՈՇՈՏ ԴՐՈՇԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԵՌԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԸ ՆՈՐԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՑՆԻ

Այս տարվա ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի ավտոմաքսատուն այցելությունը երկար ամիսներ քննարկվեց և հասարակության մեջ տարատեսակ արձագանքների առիթ դարձավ։

ՓՈՇՈՏ ԴՐՈՇԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԵՌԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԸ ՆՈՐԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՑՆԻ

Այն ժամանակ ավտոմաքսատան աշխատասենյակներից մեկի անկյունում դրված փոշոտ դրոշը խիստ բարկացրել էր վարչապետին։ Նա հրահանգել էր աշխատանքից ազատել այդ պահին սենյակում գտնվող մաքսային ծառայող Հայկ Մարտիրոսյանին։

Սա հանրության մեջ բողոքի ալիք բարձրացրեց: Հետագայում պարզվեց, որ Մարտիրոսյանն այդ դրոշի պահպանման պայմանների հետ որևէ առնչություն չուներ, հետևաբար, նրան աշխատանքից ազատելը շատերն անհիմն որոշում համարեցին։

Եվ ահա, տհաճ միջադեպից կես տարի անց, Փաշինյանը կրկին անդրադարձել է այս հարցին։ Այսօր իր ֆեյսբուքյան էջում վարչապետը գրել է, որ հրահանգել է Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում։

 «Կարծում եմ՝ այս ժամանակահատվածը բավարար էր բոլորիս համար՝ տվյալ իրավիճակի վերաբերյալ պատշաճ հետևություններ անելու համար»,- գրել է Փաշինյանը»։

Դեռս հայտնի չէ, թե երբ Հայկը կրկին աշխատանքի կանցնի, բայց դրոշների նկատմամբ նա այսուհետ երևի թե առանձնակի ուշադիր կլինի։

Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ

Մինչ Իլհամ Ալիեևը ապրում է զուգահեռ իրականությունում, ուր Գարեգին Նժդեհը ֆաշիստ է, մենք կհիշենք իրական փաստեր․ վերմախտի զինվորական միավորներից մեկը՝ «Ադրբեջանական լեգեոնը»։

Նախքան բուն թեմային անդրադառնալը՝ մի փոքր նախապատմություն։

Երեկ Ադրբեջանի ու Բացականչական Նշանի նախագահը ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների նիստի ժամանակ Աշխաբադում խոսեց Գարեգին Նժդեհի մասին։ Նա հայտարարեց, որ «Երևանի կենտրոնում կանգնած է Գարեգին Տեր-Հարությունյանի արձանը, ով ծառայել է ֆաշիստներին՝ որպես Գարեգին Նժդեհ»։ Նաև հավելեց, որ Նժդեհը ձերբակալվել էր ու մահացել Վլադիմիրի բանտում։

Սրան պատասխանեց Հայաստանի վարչապետը ու նշեց, որ Ալիևը խեղաթյուրում է պատմական փաստերը

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Գարեգին Նժդեհը եղել է Թուրքիայի ոտնձգությունների դեմ պայքարի ակտիվ մասնակից, իսկ 1918 թվականին պատասխանատու է եղել հակաթուրքական ճակատի կարևոր հատվածի համար։

Խոսելով Նժդեհի ճակատագրի մասին՝ Հայաստանի վարչապետը հիշեցրեց, որ նա մահացել է Վլադիմիրի բանտում։ Բազմաթիվ ականավոր խորհրդային գործիչներ նույնպես մահացել են բանտերում։

«Եվ ի՞նչ, բոլորին, ովքեր կալանավորված են եղել բանտերում 1937-53 թվականներին, համարենք ժողովրդի թշնամինե՞ր։ Եթե այդպես է, ապա հիշեցնեմ, որ ականավոր շատ գործիչներ դատապարտվել են և իրենց մահկանացուն կնքել՝ բանտում», – ասել է Փաշինյանն՝ ավելացնելով, որ չի կարելի ենթադրությունները որպես փաստեր ներկայացնել։

Վերմախտի 804-րդ ադրբեջանական ցամաքային բատալյոնի շարասյունը (Aserbeidschanisches Infanterie-Bataillon 804)

Ինչ խոսք, պատասխանը լավն է եղել։ Բայց մենք էլ ասելիք ունենք ։

Հիմա ամենահետաքրքիր հատվածը։

Մի քանի փաստ Երկրորդ աշխարհամարտում Ադրբեջանի ունեցած դերի մասին։

ՏԻԿՆԱ՛ՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱ՛ՅՔ, ԴԻՄԱՎՈՐԵ՛Ք «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԻՆ»

Հետաքրքիր է՝ ու՞մ կողմից են կռվել նրանք արյունահեղ պատերազմի ժամանակ։ Եթե դուք մտածեք՝ «Իհարկե, ԽՍՀՄ զորքերի կազմում։ Սա ի՞նչ հարց է», ապա չարաչար կսխալվեք։ Այս զինված հրոսակախումբը (ուրիշ կերպ այն անվանել լեզուն չի պտտվում) կռվում էր ֆաշիստների զինվորների հետ կողք կողքի։ Կազմավորման մեջ մտնում էին նախկինում գերեվարված խորհրդային ադրբեջանցիները։

Լեգեոնի կազմավորման հիմքը դրվել է դեռևս 1941թ․-ին, բայց այդ ժամանակ խմբավորումը կոչվում էր «Կովկասա-մուսուլմանական լեգեոն», որում ընդգրկված էին ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաև Դաղստանի և կովկասյան մի շարք այլ հանրապետությունների ներկայացուցիչներ:

Սակայն աստիճանաբար ադրբեջանցիների թիվը այդ խմբավոման մեջ սկսեց աճել, ու 1942թ․-ին որոշում կայացվեց ստեղծել առանձին ադրբեջանական լեգեոն, որը բաղկացած կլիներ բացառապես ադրբեջանցիներից։

Գերմանական հրամանատարությունը մեկ անգամ չէ, որ դրական է արտահայտվել Ադրբեջանական լեգեոնի մասին:

Այս «մարդիկ» հույս ունեին, որ Հիտլերը կօգնի իրենց ազատել Ադրբեջանը խորհրդային կարգերից։ Բայց, սպոյլեր․ ֆաշիստները պարտվեցին։

Գերմանիայի կապիտուլյացիայից հետո, ադրբեջանական լեգեոնի մասնակիցները փորձում էին հանձնվել ամերիկացիներին և բրիտանացիներին՝ հույս ունենալով, որ նրանց չեն արտահանձնելու ԽՍՀՄ-ին:

Այնուամենայնիվ, շատ ադրբեջանցիների հանձնեցին Խորհրդային Միությանը: Հայտնի են դեպքեր, երբ, ադրբեջանցիներին Սև ծովով դեպի Խորհրդային միություն տեղափոխելու ժամանակ, նրանցից շատերը ցատկել են նավերից՝ միայն թե չհայտնվեն ԽՍՀՄ-ի համակենտրոնացման ճամբարներում։

Այնպես որ պատմությունը սովորե՛ք, այլ ոչ թե դատարկախոսե՛ք, Ադրբեջանի ու Բացականչական Նշանի «հարգելի՛» նախագահ։

Categories
Վերջին լուրեր

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԵՏԵՎՈՒՄ է ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Վարչապետը հետևում է Սյունիքում զորավարժությունների ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ ուղղաթիռով ժամանել է ռազմավարական զորավարժությունների վայր:

Վարչապետը հետևում է Սյունիքում զորավարժությունների ընթացքին

Տեղում նրանց դիմավորեցին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԵՏԵՎՈՒՄ է ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Զորավարժությունների անցկացման վայր Փաշինյանը ժամանել է ուղղաթիռով։

Categories
Վերջին լուրեր

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՍՄՈՒՆՔԵԼ Է ԻՐ ԳՐԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը գործնական այցով մեկնել էր ԱՄՆ։ Սկզբում նա այցելել է Լոս Անջելես, ուր հանդիպել է հայ համայնքի ազդեցիկ մարդկանց և հոգևոր հայրերի հետ։ Դրանից հետո Հայաստանի վարչապետը մամուլի ասուլիս է տվել։ Երեկոյի ամենահիշարժան պահը, սակայն, բազմահազարանոց ժողովրդի առջև Գրանդ Պարկում Փաշինյանի ելույթն էր։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՍՄՈՒՆՔԵԼ Է ԻՐ ԳՐԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ

Իր ելույթում Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին ինչպես Արցախյան պատերազմի, այնպես էլ խաղաղ ժամանակ ցուցաբերած մշտական աջակցության համար։ Իսկ ավարտին նա ասմունքել է մի բանաստեղծություն, որի հեղինակը հենց ինքն է։

Հա, քիչ էր մնում մոռանայինք։ Փաշինյանը նաև Ամանորին և Սբ․ Ծնունդին բոլորին հրավիրել է Հայաստան։

Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՎԱՆԵՑՅԱՆԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Փաշինյանի և Վանեցյանի միջև փոխադարձ մեղադրանքները շարունակվում են։ Վարչապետի ամերիկյան մեկնաբանություններին անմիջապես հետևեց ԱԱԾ-ի նախկին ղեկավարի արձագանքը։ hraparak.am-ին տված հարցազրույցում նա հայտարարեց․

«Վարչապետը նորից խոսեց բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Նա դեռ շարունակում է իմ հրաժարականից հետո էլ մարդիկ ուղարկել ինձ մոտ՝ խնդրանքով, որ որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունը և հանդես է գալիս անհասկանալի հայտարարությամբ՝ ոչնչի մասին»։

Վանեցյանը քննադատել է Փաշինյանի կողմից հնչեցրած «ով մեր հետ չէ, մեր դեմ է» դիրքորոշումը։ Եվ կրկնել է, որ կապ չունի նախկին իշխանության հետ։

ԱԱԾ-ի նախկին ղեկավարը նաև ուշադրություն հրավիրեց «գլխավոր հրամանատար»-ին, որին անդրադարձել է Փաշինյանը։ «Եթե չկա ռազմական դրություն, վարչապետը չի համարվում զորքերի գերագույն հրամանատար», նկատեց Վանեցյանը։

Մնում է սպասել․ Փաշինյանի վերադարձից հետո կոնֆլիկտը կարող է ավելի խորանալ։

Categories
Վերջին լուրեր

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՇՏ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՆԵՑՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻՆ

ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ինչպես և կարելի էր կանխատեսել, հարց հնչեց ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարության մասին։ Վարչապետի պատասխանը պակաս սուր չէր, քան Վանեցյանի արտահայտությունը։

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՇՏ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՆԵՑՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻՆ