Categories
Վերջին լուրեր

«ՍԱՆԻԹԵՔ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացի մեկնարկի մասին։

Որպես առաջին քայլ՝ ընկերության բաժնետեր Նիկոլաս Էլ Տավիլն իր և մյուս բաժնետերերի անունից այսօր տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության մասին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանրային տեսաուղերձում հայտնել էր, որ քաղաքապետարանը միակողմանի խզում է «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը համաձայնության մեջ առկա բազմաթիվ դրույթների խախտման պատճառով:

Ներդրումային վեճը շուտով, կարծես թե, բարդ դատավարության կվերածվի…