Categories
#ԱՍՏՂԵՐ #ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ

Հայտնի հայուհի Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը ցանկանում է ԱՄՆ նախագահի իր թեկնածությունը առաջադրել 2024 թ․-ին։

Այս մասին նա հայտնել է Նյու Յորքում կայացած Fast Company Innovation Festival-ի ժամանակ։

Դե եթե 2024 թվականին մեր փեսան՝ լավագույն հայ ռեփերը (ո՛չ, Սուպեր Սաքո՛, խոսքը հաստատ քո մասին չէ) դառնա ԱՄՆ նախագահ, կստացվի, որ Քիմն էլ կդառնա ԱՄՆ առաջին տիկինը։

ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ

ԱՄՆ կշահի, Հայաստանը կշահի, Թուրքիան․․․ մի փոքր կասկածում ենք։

Categories
#ԱՍՏՂԵՐ #ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆՆ ՈՒ ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԸ 3 000 000 ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ ԵՆ ԳՆԵԼ

Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի ստեղծած կայսրությունը գնալով մեծանում է։ Նրանք ընդլայնել են Հիդեն-Հիլզում իրենց կալվածքի տարածքը։

Քանյեի և Կիմի անշարժ գույքի հիմնական մասին արժե մոտ 60 միլիոն դոլար: Եվ այժմ նրանք գնել են նաև հարակից առանձնատունը, որն արժեր 3 000,000 ԱՄՆ դոլար:

Առանձնատունը կառուցված է գեղատեսիլ ռանչոյի ոճով: Այն ունի ընդարձակ հյուրասենյակ, բուխարիով և մեծ պատուհաններով ննջասենյակներ, լողավազանով և ջակուզիով այգի:

Բացի այդ, այնտեղ կա փոքրիկ ձիարշավարան, որտեղ, հավանաբար, աստղային զույգը երեխաներին կսովորեցնի ձի վարել:

Categories
Վերջին լուրեր

ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԸ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ

42-ամյա ռեփեր Քանյե «Մեր ամեն ինչ» Ուեսթը պաշտոնապես հայտարարել է, որ քրիստոնեություն է ընդունում։ Դա տեղի է ունեցել Վաշինգթոնում՝  Jesus Is King ալբոմի շնորհանդեսի ժամանակ։

Քանյեի երկրպագուները հավաքվել էին Հովարդի համալսանում, որը մի ժամանակ միայն աֆրոամերիկացիների համար է եղել։ Քանյեն հայտնել է, որ տարածելու է Ավետարանը․․․ իր երգերի հանգերով և պանչերով, իհարկե։

Քիմ Քարդաշյանի ամուսինը խոսք է տվել հեռանալ աշխարհիկ երաժշտությունից։ Հիմա Քանյեն, քրիստոնյայի հավատը պահելով, միայն գոսպել է հրապարակելու։

Քրիստոնեական ռեփ-ալբոմը երկրպագուները սպասում են անհամբեր

Քրիստոնեական ռեփ-ալբոմը երկրպագուները սպասում են անհամբեր։ Այն լույս կտեսնի հոկտեմբերի վերջին։

Սկզբում եղել է խոսքը։ Ու խոսքը եղել է Քանյեի մոտ։ Ու խոսքն էր այդ Jesus Walks։