Categories
Վերջին լուրեր

ԹՈՒՐՔ ՔԻՔ-ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏԵԼ ՀԱՅ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ

Թուրք քիք-բռնցքամարտիկ Օզջան Թայֆունը մարտահրավեր է նետել քիք-բռնցքամարտի միանգամից երկու հայ չեմպիոններին՝ Մարատ Գրիգորյանին և Ջորջիո Պետրոսյանին։

Մարատը և Ջորջիոն ընդամենը մի քանի օր առաջ էին նվաճել իրենց հերթական տիտղոսները։ Առաջինը մրցում էր Glory վարկածով չեմպիոնի տիտղոսի համար։
Իսկ երկրորդը հաղթեց Գրան Պրիի One Championship-ի եզրափակչում։

Իմանալով այս ամենը՝ թուրք մարզիկը չդիմացավ և իր ինստագրամյան էջում հրապարակեց մի տեսանյութ, որում իրեն անվանեց մեր ժամանակների լավագույն քիք-բռնցքամարտիկը և հավելեց, որ կհաղթի երկու հայ չեմպիոններին։

Հետաքրքիր է, որ Թայֆունի կենսագրությունն ընդամենը մի քանի անհաջող մենամարտ է ընդգրկում, որոնցից երկուսը հայերի դեմ պայքարում է գրանցվել (ոչ ոքի և պարտություն)։ Բայց նա, ինչպես երևում է, չի հավատում նշաններին։