Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀԱՅԿԱԿԱՆ ՓԱԽՈՒՍՏ ՇՈՈՒՇԵՆԿԻՑ

Այսօր հայտնի է դարձել «Աբովյան» ՔԿՀ-ից փախուստի փորձի մասին։ Որպեսզի պարզ լինի, նշենք, որ փախչել փորձել է կալանավորը։

Հայ Էնդի Դյուֆրեյնի հանճարեղ ծրագիրը ձախողվել է սեպտեմբերի 27-ին։ Նրա խցում իրականացված խուզարկության արդյունքում պարզվել է, որ տղամարդը մոտ մեկ ամիս ամեն օր մկրատի գործադրմամբ քանդել է խցի պատուհանին հարակից պատի բետոնե շերտը՝ թուլացնելով ճաղավանդակը։

Մկրատը Էնդիից առգրավվել է, քրեական գործը՝ հարուցվել։

Ների՛ր «Աբովյան» ՔԿՀ, խնդիրը քո մեջ չէ, խնդիրն իմ մեջ է։

Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԱԾ ՄԻԽԱՅԻԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՔՈՒՅՐԵՐԸ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ ՆՐԱ ԴՈՒՍՏՐԵՐԻ ՄՈՐԸ

Մոսկվայում սպանված Միխայիլ Խաչատրյանի քույրերը դատի են տվել նրա դուստրերի մորը

Միխայիլ Խաչատրյանի քույրերը՝ Մարինեն ու Նաիրան, դատի են տվել երեք քույրերի մորը՝ Աուրելիա Դունդուկին, որը տարբեր ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում քննադատում է նախկին ամուսնուն: Պատմում է , թե ինչ դաժան հայր ու ամուսին է եղել Միխայիլը:

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՔՈՒՅՐԵՐ

Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայիլ Խաչատրյանը 2018թ. հուլիսին սպանված էր հայտնաբերվել իր մոսկովյան բնակարանում: Գործով մեղադրյալները հենց իր 3 դուստրերն են:

Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Այսօր Գյումրիում կայանալու է Նարինե Մկրտչյանի ու Արսեն Ազատյանի «Նրա մասին, կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է 2015 թվականին Գյումրիում ռուս զինվոր Վալերի Պերմյակովի կոմից սպանված Ավետիսյանների ընտանիքի մասին։

Հունվար ամսին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը գիշերը ներխուժել էր Ավետիսյանների բնակարան և գնդակահարել Ավետիսյանների ընտանիքի բոլոր անդամներին՝ չխնայելով անգամ երեխաներին։ 6-ը մահացել էին տեղում, իսկ 7-րդը՝ 6 ամսական երեխան, մեկ շաբաթ անց մահացել էր հիվանդանոցում։

ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Դեպքը շատ մեծ ցնցում առաջացրեց, բոլորը ոտքի կանգնեցին, բողոքի ցույցեր սկսեցին։ Պերմյակովին չհանձնեցին Ռուսաստանին, դատը կայացավ այստեղ, և նրան դատապարտեցին 10 տարվա ազատազրկման։

2016-17 թթ․ ռեժիսորները սկսեցին Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին պատմող ֆիլմի նկարահանումները։

Ֆիլմի միջազգային ցուցադրությունը տեղի ունեցավ Ռոտերդամում, իսկ օրեր առաջ էլ այն ցուցադրվեց Ռուսաստանում։

Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ ԿՈՏՐԵԼ Է ԽԱՆՈՒԹ-ՍՐՃԱՐԱՆԻ ԱՊԱԿՅԱ ԴՈՒՌԸ

Նոր տեսանյութ Քննչական Կոմիտեի կողմից։

Արդեն քանի ամիս է իրավապահների կողմից որոնվում է իր ստվերի դեմ պայքարողը, ով Երևանի Պուշկին փողոցի վրա, անսթափ վիճակում խանութ-սրճարանի մուտքի ապակե դուռը լուրջ մրցակցի տեղ է դրել։

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ ԿՈՏՐԵԼ Է ԽԱՆՈՒԹ-ՍՐՃԱՐԱՆԻ ԱՊԱԿՅԱ ԴՈՒՌԸ

Տոնելով ջախջախիչ հաղթանակ, անհավասար պայքարում, տղամարդը մտել է սրճարանի տարածք, ինչով ևս մեկ անգամ շեշտել է իր առավելությունը մրցակցի նկատմամբ։ Բայց տարածքում երկար չի մնացել։

«Մավրն արեց իր գործը, Մավրը հեռանո՞ւմ է»

Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՈՒՄ ԿՐԿԻՆ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Այս տղամարդը հենց այնպես չի հայտնվել Բաղրամյան պողոտայի վրա գտնվող բանկոմատներից մեկի օբյեկտիվում։

Պարզվում է՝ նա գումար էր կանխիկացնում մի քարտից, որ գողացել էր Վանաձորի 28-ամյա բնակչից։ Կինը դիմել էր Արաբկիրի ոստիկանական բաժանմունք ու հայտնել, որ ինչ-որ մեկը երթուղայինում նրա մոտից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, անձը հաստատող փաստաթուղթ ու բանկային քարտ։

Այդ տղամարդը կանխիկացրել է 450 հազար դրամ ու սուսուփուս գնացել իր գործերով։
Ոստիկանությունը հիմա փնտրում է այս արջուկին։

Երբ պատահաբար միացնում ես հեռախոսի դիմային տեսախցիկը։

Categories
Վերջին լուրեր

ՉԻՆՈՎՆԻԿ ԳԱԳԻԿԻ ԵՎ ԲԻԶՆԵՍՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Վերջին շրջանում Հայաստանում աղմկահարույց բացահայտումների պակաս չկա, բայց երեկվա նորությունն անգամ դրանց ֆոնին ցնցող եղավ։ Ձերբակալվել է Գագիկ Խաչատրյանը՝ ինչի ասես նախկին պետը, ինչպես նաև Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է

Ինչպե՞ս է դա հնարավոր համատեղել՝ կհարցնեք դուք։ Հայաստանում ամեն ինչ է հնարավոր, հատկապես նախահեղափոխական Հայաստանում։ Իսկ գուցե պարոն Խաչատրյանն ուղղակի անձի երկվությո՞ւն ուներ։ Զույգ օրերին պետպաշտոնյա էր, կենտերին՝ բիզնեսմեն։

Եկեք նայեք, թե ինչ բարձր պաշտոններ է պարոն Գագիկը զբաղեցրել, և ինչ խոշոր բիզնեսներ են տարբեր ժամանակներում վերագրել պարոն Խաչատրյանին կամ նրա մոտ հարազատներին։

Categories
Վերջին լուրեր

«ԿԱՆԵՓ-ԿԱԿԱՉ-2019» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է ՄԱՍՇՏԱԲՆԵՐՈՎ

Օգոստոսի 5-ին Հայաստանի ոստիկանությունը երկրի ողջ տարածքով սկսել է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը։

Այս նշանավոր «փառատոնն» անցկացվում է ամեն տարի և կարևորագույն փորձություն է դառնում ինչպես կանեփի սիրահարների, այնպես էլ օրենքի ծառաների համար։

«ԿԱՆԵՓ-ԿԱԿԱՉ-2019» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է ՄԱՍՇՏԱԲՆԵՐՈՎ

Որպեսզի դուք հասկանաք մասշտաբները, պատմենք․ օգոստոսի 12-ին Երևանի Խորենացի փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերվել է 351 թուփ և 3,4 կգ չորացրած կանեփ։ Եվ այդ ամենը միայն մեկ օրում և մեկ վայրում․․․

Ոստիկանությունն ամեն օր նոր, շոկային մանրամասներ է ներկայացնում այրված կանեփի քանակի մասին, բայց այն ոչ մի կերպ չի ավարտվում։

Խեղճ ռաստա-ոստիկաններ, այսպիսի աշխատանքային օրերին նայելիս անգամ ցավ ես ապրում․․․

Categories
Վերջին լուրեր

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ ՌԱՇԻԴ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Քրեական հեղինակություն Ռաշիդ Խաչատրյանի ողջ կենսագրությունը՝ սև ու սպիտակ գծերով, տիպիկ բանտային համազգեստի է նման։ Ազատություն-բանտ, ազատություն-բանտ․․․Դեռ անցած տարի Մարտակերտում ծնված Խաչատրյանը 11 տարի անց ազատվել էր բանտից։

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ ՌԱՇԻԴ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Օրենքով գողն իր խմբավորումն ուներ՝ «Ռաշիդականները», որոնք հայտնի էին նրանով, որ դրա անդամները բացառապես հայեր էին։

Եվ ահա Կազանում մեր հերոսը կրկին ձերբակալվել է։ Խաչատրյանին կասկածում են դրամաշորթության մեջ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Ռաշիդ Ջամբուլսկիի (այսպիսին է նրա մականունը) գործին կարող է կցվել նաև վերջերս ընդունված «պուտինյան» օրենքը քրեական հեղինակությունների մասին։ Իր 53-րդ տարեդարձն օրենքով գողն այսօր ռեստորանում չի նշելու։