Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀԱՅ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ՀՈԳ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԱՆԳԱՄ ՕՁԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Քանի որ այսօր շատ են բացասական լուրերը, ահա ստացեք փոքրիկ բարի լուր (բարի լուր բոլորի համար, բացի հերպետոֆոբներից)։

Հայ փրկարարները վերջին երկու օրվա ընթացքում ահազանգեր էին ստացել օձերի վերաբերյալ։ Մասնավորապես` Երևանում և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում:

Փրկարարները ժամանեցին դեպքի վայր ու բռնեցին 2 օձ՝ 1 գյուրզա, 1 չպարզված տեսակի օձ (նրանց համար թույլատրելի է չիմանալ, ի վերջո, նրանք փրկարար են, ոչ թե՝ հերպետոլոգներ)։

Օձերին տարել ու բաց են թողել անվտանգ տարածքում, ուր ոչ նրանք կարող են սպառնալ մարդկանց, ոչ էլ մարդիկ՝ օձերին։