Categories
#ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԲԱՑԵԼ ԵՆ ՀԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ «ՈԳՈՒ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ՔԱՆԴԱԿԸ

Նոյեմբերի 4-ին ռուսաստանյան Արմավիր քաղաքում տեղի է ունեցել «Ոգու միասնություն» քանդակի բացման արարողությունը։ Քանդակը խորհրդանշում է ռուս, հայ և Արամվիրում ապրող մյուս բոլոր ժողովուրդների միասնությունը։

Կոմպոզիցիան իրականացված է սպիտակ-մոխրագույն գրանիտից։ Այն պատկերում է երկու կանանց՝ հայ և ռուս։ Կանայք խոնարհել են գլուխները և խաչի ներքո Աստվածաշունչ են ընթերցում։

Քանդակը, որը ստեղծվել է Արամվիրի հայ համայնքի նախաձեռնությամբ և բարերարների ֆինանսավորմամբ, քաղաքի զարդերից մեկը կդառնա։

«Ոգու միասնությունը» ստեղծել է հայ քանդակագործ Սմբատ Շահինյանը։ Կոմպոզիցիայի խորհրդանշը հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն և ընդհանուր հավատն է։