Categories
#ՊԱՏԱՀԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ՍԵՌԱԿԱՆ ԿԱՊԻ ՀԱՐԿԱԴՐՈՂ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ

Հայաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հաղորդել է ահավոր դեպքի մասին:

Տղամարդը, սոցիալական ցանցերում ծանոթանալով աղջիկների հետ (շատ դեպքերում ՝ անչափահասների), նրանց հետ ակտիվորեն նամակագրություն էր վարում, ձեռք բերում նրանց վստահությունը, ինչից հետո շանտաժի էր ենթարկում և հարկադրում սեռական կապի մեջ մտնել իր հետ։

Տղամարդը գործել է հստակ սխեմայով՝ նա կանանց կեղծ էջեր է ստեղծել Facebook-ում և ВКонтакте-ում, ծանոթանում աղջիկների հետ, խնդրում էր ուղարկել ինտիմ բնույթի լուսանկարներ, այնուհետև շանտաժի ենթարկում արդեն իր սեփական էջից։ Թե ինչպես էր տղամարդուն հաջողվում համոզել աղջիկներին նման լուսանկարներ ուղարկել անծանոթ մարդու, անգամ աղջկա, պարզ չէ։ Բայց նա, ըստ երևույթին, զբաղվում էր դրանով բավականին տևական  ժամանակ:

Հանցագործը սպառնում էր աղջիկներին, որ լուսանկարները կհրապարակի կամ կուղարկի դասարանցիներին, իսկ վատագույն դեպքում ՝ ընտանիքի անդամներին: Եվ պահանջում էր սեռական հարաբերություն ունենալ իր հետ:

Այսպես, հանցագործի զոհ են դարձել երեք անչափահաս աղջիկներ՝ մեկը 13 տարեկան, մյուսը՝ 16, երրորդի տարիքն անհայտ է։

Տղամարդն արդեն ձերբակալված է։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ սեռական բնույթի գործողությունների հարկադրելու հոդվածով։