Categories
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԸ ԿՆԿԱՐԱՀԱՆԻ ՖԻԼՄ ԼԱՊՇԻՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍԻՆ

Մեծ աղմուկ բարձրացրած «Դրախտի դարպասները» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը արդեն սկսել է աշխատել նոր ֆիլմի վրա։ Թեև նախորդ ֆիլմի պրեմիերան կայացել է օրեր առաջ, սակայն հանգստանալ նա չի պատրաստվում։

Հաջորդ ֆիլմի անունն է «Սև ցուցակ», ինչից արդեն պարզ է դառնում, որ սա ևս կապ ունի Ադրբեջանի հետ։ Ֆիլմը պատմելու է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի պատմությունը, ում 2016-ին Մինսկում ձերբակալել էին Ադրբեջանական իշխանության խնդրանքով ու արտահանձնել Բաքու։ Պատճառն այն էր, որ Լապշինը այցելել էր Արցախը։

Լապշինի խոսքերով, ֆիլմը պատմելու է «Ալիևի և Լուկաշենկոյի գործարքի, Ադրբեջանի ղեկավարության շրջանում գոյություն ունեցող ինտրիգների, նրա դեմ սպանության փորձի, Իսրայելի զենք վաճառողների և ալիևյան ռեժիմի փոխհարաբերությունների մասին ու ոչ միայն»։

Ֆիլմը նկարահանվելու է ամերիկյան և եվրոպական ֆիլմարտադրողների հետ համատեղ։

Մեզ նմում է միայն սպասել պրեմիերային։