Categories
#ՍՊՈՐՏ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ ՀԱՂԹԵԼ Է ԻՐ ԱՌԱՋԻՆ ՄԵՆԱՄԱՐՏՈՒՄ

ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ ՀԱՂԹԵԼ Է ԻՐ ԱՌԱՋԻՆ ՄԵՆԱՄԱՐՏՈՒՄ

Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել փորձառու Քենդելլ Մայես-Թեյլորին։

Արման Դարչինյանը 25 տարեկան է։ Նա ելույթ է ունեցել բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, Հայաստանի հավաքականի կազմում։ Այդ առաջնությունից հետո Արմանը որոշել է տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ ու գնալ լեգենդար հորեղբոր հետքերով։

Նրա դեբյուտը շատ փայլուն ստացվեց։ Արդեն երկրորդ ռաունդում նա տապալեց 33-ամյա Քենդելլ Մայես-Թեյլորին։ Մարտը տեղի է ունեցել Լոս Անջելեսում՝ Hollywood Fight Nights  բռնցքամարտի երեկոյի շրջանակներում։