Categories
Վերջին լուրեր

5-ԱՄՅԱ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԵԽԱՆ՝ ՀԱՅԱՏՅԱՏՈՒԹՅԱՆ ԶՈՀ

Պարզվում է՝ «դեմոկրատական» Ադրբեջանում որոշ բառեր օգտագործելու արգելք կա․ օրինակ՝ «խաղաղություն»։ Այդ բառն օգտագործողները խստագույնս պատժվում են պետության կողմից՝ ընդհուպ մինչև սերնդի ապագայի կործանում։

Այս փաստի մասին հայտնի է դարձել Ալիևին դիմող փոքրիկի տեսանյութից։ Թեև ակնհայտ է, որ երեխան չի հասկանում ինչ է խոսում, բայց փաստ է, որ «խաղաղություն» բառն իսկապես ճակատագրական է դարձել նրա ընտանիքի համար։ Երեխայի հորը Ադրբեջանում ճնշումների և հետապնդման են ենթարկել միայն նրա համար, որ վերջինս կոչ է արել Հայաստանի հետ խաղաղություն ձեռք բերել։ Այդ բառերի պատճառով տղամարդը «հայ գործակալ» է ճանաչվել։

Մյուս կողմից՝ փոքրիկին օգտագործում է տեսանյութը նկարող մեծահասակը։ Չնայած սա էլ նորություն չէ․ ադրբեջանցիները սիրում են երեխաներին օգտագործել քաղաքական բեմադրություններում։