Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԻՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԼԻԿՎԻԴԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Իրանի Իսլամական Հանրապետությում այսօր գրանցվել է ուժգին երկրաշարժ՝ էպիկենտրոնում 8-9 բալլ ուժգնությամբ։ Դեռևս հայտնի է 6 մահացածի ու 345 վիրավորի մասին։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ։ Նախարարն իր ցավակցությունն է հայտնել Իրանի բարեկամական ժողովրդին և զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում:

Ֆելիքս Ցոլակյանը առաջարկել է Հայաստանի օժանդակությունը փրկարարաորոնողական աշխատանքներին։ Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է փրկարարական ուժեր գործուղել աղետի գոտի:

Categories
#ՊԱՏԱՀԱՐ

ՈՒԺԳԻՆ ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ԻՐԱՆՈՒՄ․ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ԶԳԱՑՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այսօր գիշերը՝ տեղական ժամանակով 02:47-ին Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք, 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Օջախի խորությունը եղել է 10 կմ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Էպիկենտրոնային գոտում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով կա 5 զոհ և 120 վիրավոր: