Categories
#ՍՊՈՐՏ

FAF-Ի ՀԱՅ ԵՐԿՐՊԱԳՈՒՆ ՄԻՆՉ ՕՐՍ ԳՏՆՎՈՒՄ Է ՖԻՆՆԱԿԱՆ ԲԱՆՏՈՒՄ

Հոկտեմբերի 15-ին Ֆինլանդիա-Հայաստան (3:0) խաղի ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել: FAF-ի երկրպագու Երվանդ Իսմայիլյանը ձերբակալվել է հանդիպման ժամանակ և մինչ օրս գտնվում է Թուրքու քաղաքի բանտում:

Խաղից հետո ոստիկանությունում հայ երկրպագուներին վստահեցրել են, որ ամեն ինչ կպարզվի և հաջորդ օրը Երվանդը կմեկնի հայրենիք, ինչը, սակայն, տեղի չի ունեցել: Միջադեպից անցել է ավելի քան երեք շաբաթ, իսկ Երվանդը դեռ ֆիննական բանտում է։

Հայտնի է նաև, որ նույնիսկ Երվանդին տրամադրված փաստաբանը անգլերեն չի խոսում, ինչը հատկապես դժվարացնում է մեր հայրենակցի շփումը տեղի իրավապահ մարմինների հետ։