Categories
#ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ #ՊԱՏԱՀԱՐ

ՖՐԱՆՍԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՀԵԾԱՆԻՎՈՎ ԱՆՑԵԼ Է 5000 ԿԻԼՈՄԵՏՐ ՈՐՊԵՍԶԻ ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Տեո Բուտինոն 27 տարեկան է։ Ծնվել և մեծացել է Ֆրանսիայում։

Երկու ամիս առաջ նա սկսեց իր կյանքի կարևորագույն նախագծերից մեկը։ Սեպտեմբերի 1-ին Տեոն հեծանիվով դուրս եկավ Ֆրանսիայից և ուղևորվեց․․․ Հայաստան՝ իր մոր նախնիների հայրենիք։

63 օր տևած դժվարին ճանապարհից հետո նա վերջապես այստեղ է։ Ճանապարհին ո՛չ վատ եղանակը, ո՛չ հնարավոր վտանգները նրան չխանգարեցին հասնելու իր գլխավոր նպատակին՝ տեսնել Հայաստանը։

Այժմ նա Երևանում է։ Վայելում է քաղաքը։ Տեոյին ամեն ինչ դուր է գալիս։ Անգամ ծնողներն են եկել այստեղ՝ իրենց տղայի հետ բացահայտելու Հայաստանի գաղտնիքները։