Categories
#ՄԱՐԶԵՐ

«ԹՈՒՄՈ» ԿԵՆՏՐՈՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ԳԱՌՆՈՒ ԵՌԱՉԱՓ ՄՈԴԵԼԸ

Վերջին մի քանի օրերի ընթացքում «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շրջանավարտները ԱՄՆ-ից եկած մի շարք հյուրերի՝ Դեվին Կարախանյանի և Ջեֆֆ Ուիլկինսի հետ, ակտիվորեն նկարահանում են Գառնու տաճարը և նրա շրջակայքը։

Գործի են դրվում թե՛ տեսախցիկներ, թե՛ դրոն։ Իսկ նպատակը շատ լավն է․ վերստեղծել հայտնի տաճարը եռաչափ մոդելավորմամբ՝ ամենայն մանրամասնությամբ։

Նման ակցիայի դրդապատճառները բավարար են։ Գառնին աշխարհին ցույց տալը հասկանալի է, բայց կա ևս մեկ շատ լուրջ շարժառիթ։ Ողջ աշխարհն այս տարի ցնցվեց՝ տեսնելով, թե ինչ եղավ Փարիզի Աստվածամոր տաճարի հետ։ Բայց շնորհիվ համակարգչային խաղերի համար արված 3D-մոդելավորումների, այն օրիգինալ տարբերակով կվերականգնվի մինչև վերջին աղյուսը։

Աստված մի՛ արասցե նման բան լինի նաև Գառնու տաճարի հետ։ Բայց, եթե որևէ խնդիր լինի, տեխնոլոգիաներն օգնության կհասնեն։