Categories
Վերջին լուրեր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏԸ ԱԶԱՏ Է. FREEDOM HOUSE

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է տարբեր երկրներում ինտերնետի ազատության տարեկան նոր վարկանիշային ցուցակը:

ԽՍՀՄ նախկին երկրներից (բացառությամբ՝ մերձբալթյանների) այսօր ինտերնետի ազատություն գոյություն ունի միայն Հայաստանում և Վրաստանում՝ համապատասխանաբար 76 և 75 միավորներով:

Ղրղզստանում և Ուկրաինայում ինտերնետը սահմանվում է որպես «մասնակի ազատ», մինչդեռ Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում, Ռուսաստանում և Ուզբեկստանում ինտերնետը իրավապաշտպանները համարում են լիարժեք անազատ:

Նշենք, որ ըստ Freedom House-ի՝ ոչ ազատ ինտերնետ նշանակում է.

1) օգտատերերը դժվարությամբ են մուտք գործում ցանց, և իշխանությունները փորձում են արգելափակել որոշ կայքեր կամ ծրագրեր, ինչպես նաև մատակարարների միջոցով վերահսկել մուտքը ցանց,

2) երկրում կա գրաքննություն, և դա խախտում է օգտատիրոջ իրավունքները: