Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅՏՆԵԼ Է, ՈՐ ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑՈՎ ԿԱՐՈՂ Է ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՎԻ

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները արցախյան հարցի կարգավորմանը միատեսակ մոտեցում ունեն։

Այս մասին նա հայտնել է իր ֆեսյբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Արցախի՝ այս հարցի շուրջ տարաձայնությունների մասին կեղծ լուրերը պարզապես ծիծաղելի են։ Նա նաև նշել է, որ արցախյան հարցի կարգավորման մասին հաճախ է քննարկումներ ունենում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ընդ որում, վարչապետի խոսքով, իրենք երբեմն որոշ հարցերի շուրջ տարակարծիք են լինում, ինչը նման պարագայում բնական է։

«Ես արդեն ասել եմ, որ արցախյան հարցի շուրջ դավադրությունները բացառված են։ Որովհետև արցախյան հարցը իմ հարցը չէ, ոչ էլ որևէ խմբի ներկայացուցիչների։ Սա համազգային հարց է, որի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի համազգային ձևաչափով, և, անհրաժեշտության դեպքում, այդ հարցով կարող է հանրաքվե անցկացվել։