Categories
#ՊԱՏԱՀԱՐ

ԲԱՔՎՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳ ԼՍՈՂ «ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ»

Վերջերս համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ Բաքվի փողոցներում ընթացող մեքենայում նվագում է Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը։

Բայց դե շարքային բաքվեցիներին դժվար թե շատ հետաքրքրեր այս փաստը: Երգը մեգա-հայտնի է, YouTube-ում տեսահոլովակը 185 միլիոն դիտում ունի և մի շարք քավերներ, այդ թվում ՝ ադրբեջաներենով։

Ի դեպ, այս տարի համացանցում տեսանյութ էր պտտվում, որտեղ «Մի գնա»-ն հնչում է Բաքվի խանութներից մեկում։

Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ Բաքվի ոստիկանությունը ձերբակալել է տեսանյութը նկարահանած երիտասարդներին։

Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայության պետ, ոստիկանության մայոր Էլշադ Հաջիևը հանդես է եկել հայտարարությամբ: «Ոստիկանության աշխատակիցները անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են ավտոմեքենայում հայկական երգը լսողի ինքնությունը, Նա ձերբակալվել է»:

Հավանաբար, Բաքվի ոստիկանությունը կարևոր գործեր չունի, քանի որ նրանք «անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ» են ձեռնարկում հայկական երաժշտություն լսող հանցագործներին բռնելու համար։

Ջորջ Օրուելը քաշվել է մի կողմ և նյարդայնացած ծխում է: