Categories
#ՍՊՈՐՏ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀԱՅԵՐԸ 6 ՏԱՓՕՂԱԿ ԵՆ ՆԵՏԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀՈԿԵՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԽԱՂՈՒՄ

Հոկեյի Ուկրաինայի առաջնության 16-րդ տուրն ավարտվեց չափազանց արդյունավետ խաղով: Հանդիպել էին առաջնության երկու հետնապահները։

Արդյունքում Խարկովի «Դինամո»-ն պարտվեց «սառցե գայլերին» 6:11 հաշվով։ Բայց առավել հետաքրքիրն այն է, որ վեց տափօղակ այդ խաղում երեք հայ է ուղարկել դարպասը:

ՀԱՅԵՐԸ 6 ՏԱՓՕՂԱԿ ԵՆ ՆԵՏԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀՈԿԵՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԽԱՂՈՒՄ

Հանդիպման իրական հերոսը՝ «Սառցե գայլերի» հարձակվող Վալերի Մկրտչյանն է։  Նա խաղից ընդամենը մեկ օր առաջ էր տեղափոխվել թիմ ու անմիջապես հեթ-տրիկի հեղինակ դարձավ։ 

Եվգենի Աբաջյան
Վալերի Մկրտչյան
Միխայիլ Գևորգյան

Իսկ Խարկովի «Դինամո»-ի կազմում աչքի ընկան ուրիշ երկու հայեր։ 18-ամյա Եվգենի Աբաջյանը այդ օրը դուբլ ձևակերպեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ 22-ամյա Միխայիլ Գևորգյանը։

Categories
Վերջին լուրեր

UFC ՄԱՐՏԻԿ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀՈԿԵՅ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ

MMA մարտիկ Արման Ծառուկյանը մանկության տարիներին զբաղվում էր հոկեյով և երազում էր հոկեյիստ դառնալու մասին, բայց հանուն մարտերի վայր դրեց չմուշկները։ 23-ամյա մարտիկն արդեն երկու մարտ է անցկացրել UFC-ում և մեկ անգամ հաղթել: Պայմանագրի համաձայն՝ նա դեռ երկու մարտ ունի հեղինակավոր MMA փրոմոուշնում։

Վերջերս Արման Ծառուկյանն իր Instagram-ում գրել էր, որ կցանկանար վերադառնալ հոկեյ, և դիմել էր «Սևերստալ» ակումբին: «Սևերստալ»-ը տեսել էր այդ գրառումն ու Արման Ծառուկյանին հրավիրել մարզման:

Ամեն ինչ կատարյալ է անցել։ Արմանը ժամանել է մարզմանը և մասնակցել մարզական խաղին։

Ըստ երևույթին Արմանը չի մոռացել, թե ինչ է հոկեյը: Վստահ խաղաոճ, ճշգրիտ նետումներ: Ամեն ինչ տեղում է: Միգուցե Ծառուկյանը պետք է լրջորեն մտածի՞ հոկեյիստի կարիերայի մասին:

Ի վերջո, և՛ այստեղ, և՛ այնտեղ պետք է ճշգրիտ և ուժեղ հարվածել։