Categories
#ՊԱՏԱՀԱՐ

ՈՍՏԻԿԱՆԸ ՓՐԿԵԼ Է ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐՈՂ ԿՆՈՋԸ

 Մի պատմություն` հայ ոստիկանների դժվարություններով լի առօրյայից։

Ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչ Սամսոն Պողոսյանը ծառայության ընթացքում տեղեկություն է ստանում, որ մի կին անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։

Պողոսյանը օպերատիվորեն հասնում է նշված վայր և, վտանգելով սեփական կյանքը, մասամբ անցնելով վտանգավոր եզրագիծը, կնոջն անցկացնում է անվտանգ հատված։

Դեպքի վայր են ժամանում շտապօգնության բժիշկները, տեղում օգնություն են ցուցաբերում այդ կնոջը, ինչից հետո նրան տեղափոխում են հիվանդանոց։

Ինչպես ասվում է՝ փրկես մի կյանք, կփրկես մի ամբողջ աշխարհ։