Categories
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԿՈՂՈՊՏԵԼ ԵՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԲԱՆԻ ՏՈՒՆԸ․ ՏԱՐԵԼ ԵՆ ԱՆԳԱՄ ՍՊԱՍՔԸ

Երեկ Երևանում անհայտ անձինք կոտրել են Երևանի բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետի տան դուռը և հափշտակել գումար, ոսկյա զարդեր, «Բայկալ MP-135» որսորդական հրացան և … սպասք։

Մելիք Սողոմոնյանի (տուժածը) տունը գտնվում է Նորագավիթ թաղամասում:

Այս պահին միայն այսքանն է հայտնի: Իսկ թե ո՞վ է հանցագործության հեղինակը, ոստիկանները դեռ պետք է պարզեն։

Եվ, իհարկե, բոլորս հասկանում ենք, որ կողոպտելը հանցագործի «մասնագիտությունն» է: Բայց սպասքն ինչի՞ համար եք տարել, սրիկանե՛ր։

Ինչպես ասում էր Т-800-ը․ «I need your gold, money, gun and tableware!»։