Categories
#ՍՊՈՐՏ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՍԱՐԳԻՍ ԱԴԱՄՅԱՆ․ ՀՈՖԵՆՀԱՅՄԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂ

Հայ ֆուտբոլասերների նոր կուռքը` Սարգիս Ադամյանը, հոկտեմբերին ճանաչվել է իր թիմի լավագույն խաղացող: Այսպես են քվեարկել  երկրպագուները:

Հոկտեմբերին Ադամյանը առաջին անգամ դուրս եկավ «Հոֆենհայմ» -ի հիմնական կազմում և անմիջապես գրանցեց հաղթական դուբլը «Բավարիայի» հետ խաղում։ Սարգիսը նաև գոլի հեղինակ դարձավ Դուիսբուրգի դեմ գավաթային խաղում:

Դե ինչ, առջևում այն նշաձողն է, որը սահմանել է Մխիթարյանը: Նա Գերմանիայում դարձավ ինչպես ամբողջ լիգայի ամսվա, այնպես էլ տարվա խաղացողը:

Դեռ կարող ենք վայելել այն տոկոսը, որը հավաքել է Ադամյանը քվեարկության ժամանակ: Իշխող կուսակցությունից ավելի բարձր: