Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՐՏԱԴՐԵԼ ԻՐ ՖԻՐՄԱՅԻՆ ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (ANCA) իր թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել Քիմ Քարդաշյանին Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերի կողմից Ցեղասպանության ճանաչման գործում իր հզոր, մշտական և անկեղծ ձայնը ուղղելու և աշխարհին մեր ժառանգության հետ ծանոթացնելու համար։

Այնուհետև ANCA-ն հավելել է՝ քանի որ SKIMS ապրանքները արտադրվում են Թուրքիայում, վատ չէր լինի, որ արտադրություն հիմնվեր նաև Հայաստանում։

Քարդաշյանը շատ արագ արձագանքել է այս խնդրանքին՝ ասելով, որ մոտակա 2 շաբաթը անցկացնելու է պատմական հայրենիքում և կջանա այնտեղ բացել աշխատատեղեր։ «Ես մեծ պլաններ ունեմ»,- հուսադրել է նա։
Մենք չենք կասկածում, Քի՛մ ջան։

Categories
Վերջին լուրեր

ԼԻԼԻ ՄՈՐՏՈ. ՀԱՅ ԱՍՏՂԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Գաղտնիք չէ, որ կանայք մշտապես ձգտում են կատարելության։ Նրանք դիմում են պլաստիկ վիրաբույժի, ոճաբանի, դիետոլոգի, ֆիթնես-մարզչի, մի խոսքով՝ բոլոր նրանց օգնությանը, ովքեր կարող են նրանց արտաքին առավել գրավիչ դարձնել։ Ծայրահեղ դեպքում Instagram-յան դիմակներն են օգնության հասնում։


Դերասանուհի Լիլի Մորտոն, օրինակ, մշտապես ձգտնում է Բարբի տիկնիկի նմանվել։ Եվ չնայած, որ նա արդեն գտել է իր Կենին, կանգ առնել Մորտոյի մոտ արդեն չի ստացվում։

ԼԻԼԻ ՄՈՐՏՈ


Լիլիին մշտապես քննադատում են բոտքեսի հանդեպ չափազանց մեծ սիրո համար, բայց քննադատություններ էլ ավելի են ոգևորում նրան։ Լիլին պնդում է, որ շատ լավ գիտի իր չափը և անհրաժեշտության դեպքում հեշտությամբ կանգ կառնի։
Դե ինչ, ուրեմն խնդիր չկա (չնայած, որ Դոնալթելլա Վերսաչեն էլ էր ժամանակին այդպես ասում)։

Categories
Վերջին լուրեր

ՓՈՓ ԱՍՏՂ ՋՈՒՍԻ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Փոփ աստղ Ջուսը մեզ զարմացնում է ոչ միայն իր համարձակ տեսքով, այլ նաև կրակոտ երաժշտությամբ։ Վերջերս սկանդալային երգչուհին թողարկեց իր նոր «Շնորհավոր» երգի տեսահոլովակը։

Երգի անվանումը ամբողջությամբ արտահայտում է բովանդակությունը։ Երգչուհին ցանկացել է ստեղծել միանգամից տարբեր առիթներ շնորհավորելու երգ, ու, երևի այդ երգը երգչուհու համար կդառնա տարբեր առիթներին երգելու այցեքարտ։

ՋՈՒՍԻ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Ջուսի խոսքերով այս երգը տարբերվում է նրանով, որ իր մեջ խտացնում է Մերձավոր Արևելքի երկրների երաժշտական գործիքների հնչողությունը, որը ուղեկցվում է ռիթմիկ ակումբային երաժշտությամբ։ Տեսահոլովակը ստացվել է շատ վառ և այնտեղ կարելի է տեսնել նաև իրանցի ռեժիսոր Ինդիշին։

Շնորհավոր, Ջուս։

Categories
Վերջին լուրեր

ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՆԻԱԳԱՐԱՅԻ ՋՐՎԵԺ

Հայկական փոփ-աստղ և նորաձևության դիզայներ Լիլիթ Հովհաննիսյանը այժմ հյուրախաղերով գտնվում է ԱՄՆ-ում և Կանադայում։ Իսկ ինչ-որ մի պահ էլ նա գտնվում էր ուղիղ երկու երկրների մեջտեղում։

Լիլիթ Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որում նա հիանում է Նիագարայի ջրվեժի ջրերով

ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՆԻԱԳԱՐԱՅԻ ՋՐՎԵԺ

Ինչպես խոստովանում է Լիլիթը, նա շա՜տ է ուզում ներքև իջնել։ Կա՛նգ առ, գեղեցկուհի։

Categories
Վերջին լուրեր

ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԱՆԺԵԼԱ ՍԱՐԱՖՅԱՆԸ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Է «ԿԱԹՆԱՅԻՆ», ԲԱՑ ՖՈՏՈՍԵՍՍԻԱՅՈՒՄ

Հայրենիքում Անժելա Սարաֆյանին գիտեն հիմնականում «Կորած մոլորվածը Հայաստանում» կատակերգությունից։

Իսկ Հոլիվուդի սիրահարները կհիշեն նրան «Բաֆֆի», «Ամերիկյան սարսափ պատմություն» և մի շարք ուրիշ հանրահայտ ֆիլմերից։

Եվ այսպես՝ հայտնվեց մեկ այլ պատրվակ՝ հիշելու այս գեղեցկուհի հայուհու դեմքը։ Եվ ոչ միայն դեմքը։

Լուսանկարիչ Ռոբերտ Ասքրոֆթը Անժելայի հետ կաթնային ավազանում ֆոտոսեսսիա է արել։

Քիչ ավելի վաղ լույս էր տեսել նաև կարճամետրաժ ֆիլմ՝ կրկին նույն տեսարանով։

Categories
Վերջին լուրեր

ԲՈՒՐՋ-ԽԱԼԻՖԱՆ ՆԵՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԻ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Հայաստանի անկախության օրվա առթիվ աշխարհի ամենաբարձր կառույցը` Դուբայի Բուրջ-Խալիֆան, շողաց հայկական եռագույնով:

ԲՈՒՐՋ-ԽԱԼԻՖԱՆ ՆԵՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԻ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Տեսարանը պարզապես աննկարագրելի է. հատկապես մեր այն հայրենակիցների մեկնաբանությունների ներքո, որոնք գույները վառելու պահին գտնվում էին երկնաքերի մոտ:

Categories
Վերջին լուրեր

ՋՈՒՍԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ՄԱՍԻՆ

Ջուսը Հայաստանի ամենաէպոտաժային երգչուհիներից մեկն է, ով հայտնի է իր աղմկահարույց երգերով, տեսահոլովակներով և արտահայտություններով։

Ջուսը գրեթե չունի կոմպլեքսներ, նա երբեք չի վախենում բարձրաձայնել այն, ինչ մտածում է։

Ջուսը գրեթե չունի կոմպլեքսներ, նա երբեք չի վախենում բարձրաձայնել այն, ինչ մտածում է։

Երգչուհին միշտ պատրաստ է պատասխանել հարցերի, որոնցից մյուս աստղերը կիլոմետրերով հեռու են փախչում։

Հատուկ Armlink-ի համար Ջուսն իրեն բնորոշ անմիջականությամբ պատմել է հայկական շոու-բիզների մասին իր կարծիքը։ Նա նաև կիսվել է այն մասին, թե ով և ինչպես է գումար վաստակում այս բարդ բնագավառում…

Categories
Վերջին լուրեր

ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԸ ՊԱՏՄԵԼ Է «SYSTEM OF A DOWN»-Ի ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԵՎ «I AM NOT ALONE» ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական ամսագրերից մեկին ՝ «Billboard»-ին, որտեղ խոսել է «I am not alone» ֆիլմի գաղափարի և ստեղծման, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, ինչպես նաև «System of a Down» խմբի անելիքների մասին։

Նա ամսագրին պատմել է այն իրադարձությունների մասին, որոնք ծավալվեցին 2018 թվականին Հայաստանում, և, որոնց հիման վրա նրա և ռեժիսոր Գարին Հովհաննիսյանի ջանքերով ստեղծվեց այդ օրերին նվիրված վավերագրական ֆիլմը։

Իսկ ամենակարևորն այն է, որ Թանկյանը խոսել է «System of a Down» խմբի անելիքների մասին և ասել, որ այս 25 տարիների ընթացքում տղաները դարձել են մի ընտանիք և նոր երգեր չեն ծնվում, զուտ այն պատճառով, որ նրանց բաժանում է տարածությունը, սակայն շուտով հանդիսատեսին ուրախացնելու են նոր երգերով և մեծ համերգային շրջագայությամբ։

Շնորհակալ ենք, Սե՛րժ։ Մենք երկար էինք սպասում այս նորությանը։

Categories
Վերջին լուրեր

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ. INSTAGRAM-Ի ՊԱՏԱՆԻ ԱՍՏՂԸ

Անահիտ Ադամյանն 16 տարեկանում արդեն հասցրել է շատ ձեռքբերումներ ունենալ։ Առաջինը հենց ծնվելիս է գրանցել, չէ՞ որ նա հայտնի դերասան Աշոտ Ղազարյանի թոռնուհին է։ Բայց դա դեռ սկիզբն էր։

5 տարի առաջ երաժշտության հանդեպ անչափ մեծ սիրով լցված աղջիկը որոշեց իր ուժերը փորձել «Ձայնը․ Երեխաներ» նախագծում։ Ընտրական փուլում բախտը չբերեց, բայց Անահիտը չհանձնվեց։ Անցավ երկու տարի, և նա երկրորդ տեղը զբաղեցրեց «Մանկական Եվրատեսիլ»-ում, իսկ 2017-ին հաղթեց «Մանկական Նոր ալիքում»։

Հատուկ Armlink-ի համար Անահիտը պատմել է իր մասին։

Կարծում եք՝ այսքանո՞վ է Անահիտը հայտնի։ Ո’չ։ Մրցույթների ամեն աստղ չէ, որ Instagram-ում կես միլիոն հետևորդ ունի…իսկ Անահիտն ունի։ Եվ կրկին հրաշալի ձայնի շնորհիվ։

Հաջողությունների այսպիսի շարանը կարող էր ցանկացածի մոտ գլխապտույտ առաջացնել։ Բայց Անահիտի դեպքում այդպես չեղավ։ Նա անկեղծ, ազնիվ և անմիջական աղջիկ է, ով ապրում է Սոչիում, սովորում 10-րդ դասարանում, շատ է սիրում անգլերենը և իր կրտսեր եղբորը՝ Բորիսին, որի հետ բազմաթիվ դուետներ ունի։

Հատուկ Armlink-ի համար Անահիտը պատմել է իր մասին։

Categories
Վերջին լուրեր

ՈՐՔԱ՞Ն ԳՈՒՄԱՐՈՎ ԳԱՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԿՎԱՐԵՐ ՔՍԵՆԻԱ ՍՈԲՉԱԿԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ

Օրերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի և ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հարսանիքը։ Աստղային հարսանիքին շատ հայտնի մարդիկ էին ներկա։

Ռուսական հեռուստաալիքներից մեկի լրագրողը որոշեց պարզել ՝ արդյոք տոնակատարությանը մասնակցում են հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը և նրա կինը ՝ Ժաննա Լևինան։ Լրագրողը նաև հետաքրքրվել է, թե որքան գումարով Գարիկը կհամաձայներ վարել այդ հարսանիքը։

Ռուսական հեռուստաալիքներից մեկի լրագրողը որոշեց պարզել ՝ արդյոք տոնակատարությանը մասնակցում են հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը և նրա կինը ՝ Ժաննա Լևինան։ Լրագրողը նաև հետաքրքրվել է, թե որքան գումարով Գարիկը կհամաձայներ վարել այդ հարսանիքը։

Պարզվեց, որ Գարիկը և Քսենիան հին ընկերներ են։ Միայն թե այն մասին, որ Քսյուշան ամուսնացել է, Գարիկն իմացավ հենց լրագրողից։ Բայց չնեղացավ։ Պարզապես ասաց, որ անվճար կվարեր այդ հարսանիքը, եթե իրեն հրավիրեին։

Քսենիա Անատոլիևնա, ախր ինչո՞ւ այդպես։