Categories
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՑԱԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐՆ ՈՒ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԻ ՀԱՅ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ՓՈԽԱԴԱՐՁ ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ

Հոկտեմբերի 28-ի առավոտյան Հյուսիսային Հոլիվուդում՝ Լոս Անջելեսի հայաբնակ թաղամասում, ամեն ինչ հոլիվուդյան սկսվեց:

«Royal Fresh Market»-ի աշխատակիցները շենքի պատից լվանում էին «Շտապ ինձ վճարիր 100.000 $, [հայհոյանք]» գրությամբ գրաֆիտին: Գրությունը երեկոյան թողել էր հայտնի Armenian Power հանցախումբը, որն արդեն քանի շաբաթ է սուպերմարկետի սեփականտիրոջից (որը նույնպես հայ էր) այդ գումարն էր շորթել:

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՑԱԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐՆ ՈՒ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԻ ՀԱՅ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ՓՈԽԱԴԱՐՁ ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ

Եվ այդ պահին վերադառնում են երիտասարդները: Իմանալով նրանց հայտնվելու մասին՝ գործարարը դուրս է գալիս հանցագործների մոտ՝ կայանատեղի: Թվում էր՝ հիմա նրանք այդ գործարարին էլ «դեմ կտան պատին», բայց հանցագործները մի բան հաշվի չեն առել՝ մարդու մոտ կար հրացան և ատրճանակ: 

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՑԱԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐՆ ՈՒ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԻ ՀԱՅ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ՓՈԽԱԴԱՐՁ ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ

Սկսված փոխհրաձգության ժամանակ հանցագործներից մեկը վիրավորվեց ձեռքից և գլխից, իսկ մնացած երեքը, բաց թողնելով մի քանի տասնյակ փամփուշտ, փախչեցին իրենց «Audi»-ով: Խեղճն էլ փորձել էր նրանց հասնել, ընկել էր և բռնվել ոստիկանության կողմից; Իսկ այ գործարարին ոչ մի մեղադրանք չառաջադրվեց. ինքնապաշտպանությունը մնում է ինքնապաշտպանություն:

Դե ինչ, Լոս Անջելեսը նույնպես ունի իր «3-րդ մասը»: