Categories
#ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ՏԱՏԻԿԸ և 4 ԹՈՌՆԵՐԸ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ՆՈՐ-ՀԱՃՆՈՒՄ՝ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼՈՎ ՇՄՈԼ ԳԱԶԻՑ

Ցավալի լուր է ստացվել այսօր Նոր-Հաճնից։ Այնտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են 5 քաղաքացիների դիեր։

Մահացածները` 77-ամյա Ժաննա Սիմոնյանն և նրա 4 թոռնիկներն են՝
Էդուարդը, Սերինեն, Տիգրանը ու Ժաննան։

Նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառը եղել է գազի կաթսայի անսարքության արդյունքում արտահոսած շմոլ գազը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Իրականացվում են փորձաքննություններ կատարվածի մանրամասները պարզելու համար։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

«ՀԱՂԹԱՆԱԿ» ԿԱՄՐՋԻ ՎՐԱ ՈՍՏԻԿԱՆԸ ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ, ԵՐԲ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԽԵԼ

Այսօր Երևանում 30-ամյա մի տղամարդ փորձել է ինքնասպան լինել՝  նետվելով «Հաղթանակ» կամրջից։ Նա  վճռականորեն բարձրացել է արգելապատնեշի վրա, մի ոտքն անցկացրել, երբ հանկարծ դիմացի մայթից նրան նկատել է պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանը։

Եվ այստեղ ինչ-որ անհավանական բան է սկսվել։

Ոստիկանը, իր շուրջն այլևս ոչինչ նկատելով, շտապել է փրկել հուսահատ տղամարդուն, բայց․․․վրաերթի է ենթարկվել։

Եթե ​​սա ինչ-որ բարի հոլիվուդյան դրամա լիներ, ապա այստեղ, հավանաբար, տղամարդը ոտքը հետ կգցեր արգելապատնեշից և արցունքներն աչքերին կվազեր՝ փրկելու հանուն իրեն սեփական կյանքը վտանգած ոստիկանին։

Բայց ոչ: Իրականում ամեն ինչ ավելի պարզ էր և ավելի հասարակ։ Այս ամբողջ խառնաշփոթի հեղինակ տղամարդը միևնույն է նետվել է կամրջից։ Եվ մինչ շտապօգնության բժիշկները ոստիկանին հիվանդանոց էին ուղեկցում, փրկարարները կամրջի տակից գտել և նույն հիվանդանոց են տեղափոխել ինքնասպանության փորձ արած տղամարդուն։

Հուսանք, որ երկու տաքարյուն տղամարդիկ էլ շուտով կապաքինվեն և, գուցե, ընկերանան։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ

ՕՂԻ ԹՈՐԵԼԻՍ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ԵՐՐՈՐԴ ՏՈՒԺԱԾՆ ԱՅՍՕՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում երկու տղամարդիկ որոշել էին օղի թորել։ Այդ նպատակով նրանք մեքենայից գազ էին միացրել թորելու սարքին։

Բայց կորեական Kia Sportage ավտոմեքենան նման անսպասելի գործողությունների պատրաստ չէր։ Խոշոր պայթյուն է տեղի ունեցել։ Արդյունքում այս ամենը կազմակերպած տղամարդկանցից մեկն ու նրա կինը զոհվել էին։ Պայթյունը հենց ամուսինների կողքին էր տեղի ունեցել, նրանց մարմինները դժվարությամբ էին ճանաչել։


Մյուս տղամարդը, ում պատկանում էր չարաբաստիկ մեքենան, ծանր վիճակում «Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել։
Եվ ահա, տխուր լուր։ Ցավոք, չնայած բժիշկների գործադրած ջանքերին, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Այսօր առավոտյան տղամարդը հիվանդանոցում մահացել է։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՈՋԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՎՐԱԵՐԹԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

Այսօր առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Հասրաթյան փողոցում ։  Միջին տարիքի կնոջը երկու անգամ վրաերթի են ենթարկել։ Երկրորդ դեպքը վերջինիս համար մահացու ելք ունեցավ։

Նախ կինը հայտնվել էր Արագածոտնի մարզի 47-ամյա բնակչի ճանապարհին։ Վարորդը, բարեբախտաբար, փախուստի չի դիմել դեպքի վայրից, այլ փորձել է օգնություն ցուցաբերել կնոջը․ անգամ ահազանգել է շտապօգնություն ու ոստիկանություն, թեև կինը պնդել է, որ իր հետ ամեն ինչ լավ է։

Սակայն մինչ շտապօգնության ժամանումը մեկ այլ ավտոմեքենա երկրորդ անգամ է վրաերթի ենթարկել կնոջը։ Այս մի վարորդը, սակայն, արժանապատվության մասին երբեք լսած չկար, ուստի միանգամից դիմել է փախուստի։

Ավաղ, կինը տեղում մահացել է։