Categories
#ՍՊՈՐՏ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՁԵՌՔԸ ԿՈՐՑՐԱԾ ՀԱՅ ՄԱՐՏԻԿԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏԵԼ ՔՈՆՆՈՐ ՄԱՔԳՐԵԳՈՐԻՆ

Հայ մարտիկ Ալեքսանդր Կարապետյանը 18 տարեկանում կորցրել է ձախ ձեռքը: Հիմա նա 26 է, և  մեկ ձեռքով հեշտությամբ անում է այն, ինչ շատերին չի հաջողվում անել երկու ձեռքով։

Ալեքսանդրն ապրում և աշխատում է Սիբիրում։

Չնայած ֆիզիկական խոչընդոտին, տղան անընդհատ մարզվում է, ինքն իր առաջ բարդ խնդիրներ է դնում և հասնում դրանց:

Եվ ահա, օրերս Սաշան հերթական անգամ սոցցանցերում իր հետևորդներին զարմացրեց անսպասելի և համարձակ քայլով՝ Կարապետյանը մարտահրավեր է նետել Քոնոր Մաքգրեգորին։

«Քոնոր Նագեթսն ընդդեմ Ալեքսանդր Կարապետյանի: Եղբա՛յր, ես քեզ երկրպագում էի, բայց մեծ հաճույքով քեզ կծանոթացնեի ձախ ձեռքիս և գլխիս հարվածների հետ: Վերջերս ինչ-որ շատ ես անտեղի բաներ խոսում»,- գրել է Կարապետյանն Instagram-ի իր էջում:

Չգիտենք՝ երբ և ինչպես կարձագանքի Քոնորը այս խոսքերին, բայց ցանկացած իրավիճակում մենք քեզ հետ ենք, Ալեքսա՛նդր: