Categories
#ՊԱՏԱՀԱՐ

«ԱԶԱՏԻ՛Ր ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԱՄ ՏՈՒԳԱՆՎԻ՛Ր»․ ԸՍՏ ՆՈՐ ՆԱԽԱԳԾՐԻ՝ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՎԹԱՐԻՑ ՀԵՏՈ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն օրերս հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն և լրացում կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում:

Առաջին հայացքից խորհրդավոր թվացող այս լրացման բուն էությունը հետևյալն է՝ վթարների ժամանակ հնարավորինս արագ վերականգնել ճանապարհի երթևեկելի հատվածը (ոչ ոքի համար գաղտնիք չէ՝ որքան է դա տևում սովորական պայմաններում), հստակեցնել երթևեկության մասնակիցների պարտականությունները (հենց այս հարցի շուրջ բանակցություններն են երկարաձգում գործընթացը 4-9 ժամով, վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հիմքերը, և արդյունքում նվազեցնել վթարների հետևանքով առաջացող խցանումները։

Բացի այդ, վթարի մասնակից վարորդի կողմից ճանապարհի երթևեկելի մասը չազատելու դեպքում վերջինս կտուգանվի նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Նախագծի հեղինակները վստահեցնում են, օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հենց խցանումների անհավանական ծանրությամբ։

Պարզվում է, որ ԱՊՊԱ-ին կարելի է սպասել նաև երևեկելի մասից դուրս։