Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀԱՅՏՆԻ ԹՈՒՐՔ ԳՐՈՂ ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐ ՀԱՅ ՀՐԱՏԱՐԱԿՉՆԵՐԻ ՀԵՏ

Հայ ընթերցողները քաջ ծանոթ են թուրք գրող Օրհան Փամուկի հետ։ 2012 թվականից նրա գրքերը հրատարակվում են նաև հայերենով՝ «Անտարես» հրատարակչությունում։ Բայց գրողն ու նրա հայ «դեսպանները» երբեք չէին հանդիպել։ Ու վերջապես  երեկ այդ ծանոթությունը տեղի ունեցավ։

ՀԱՅՏՆԻ ԹՈՒՐՔ ԳՐՈՂ ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐ ՀԱՅ ՀՐԱՏԱՐԱԿՉՆԵՐԻ ՀԵՏ

Փամուկն «Իմ անունը կարմիր է», «Սև գիրքը», «Ձյունը» աշխարհահռչակ վեպերի հեղինակն է։

Ստամբուլում ծնված գրողը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշմամբ, որը տարբերվում է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումից։ Ինչի պատճառով էլ բազմիցս ենթարկվել է հալածանքների, հեռացել հայրենիքից, վերադարձել և նորից լքել այն։

Մի քանի տարի Միացյալ Նահանգներում աշխատելուց հետո վերադարձել է Թուրքիա։ Սակայն 2007թ․ հայազգի հայտնի լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը նրան կրկին սպիպեց հեռանալ Ստամբուլից և վերադառնալ Նյու Յորք։

Հույս ունենանք՝ արդեն ավելի շատ հայ կծանոթանա այս մեծատառով Մարդու ստեղծագործությունների հետ։