Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՌՈՒՍՏԱՄ ԲԱՔՈՅԱՆԻ ՄԵՔԵՆԱՅԻՑ 25,000 ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ROLEX ԺԱՄԱՑՈՒՅՑ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ

Նոյեմբերի 8-ին Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուստամ Բաքոյանին։

Պատգամավորը միայն երեկ է ոստիկանություն դիմել և հայտնել է, որ նոյեմբերի 8-ին ժամը 18:00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված, իրեն պատկանող Nissan Teana ավտոմեքենայի սրահից «Ռոլեքս» ժամացույց են գողացել։ Դրա մոտավոր արժողությունը գնահատվում էմ մոտ 25 հազար դոլար։

Բաքոյանը ոստիկանությունում հայտնել է, որ ժամացույցը իրեն ի պահ է հանձնված եղել, իրեն չի պատկանել։ Հարցին, թե ինչու գողության մասին ավելի վաղ չի հայտնել, պատգամավորը պատասխանել է՝ ինքն էլ չի իմացել՝ ինչու չի հայտնել:

Categories
#ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ԴԱՐԲՆԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԻՆԳ ԵՐԵԽԱ ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ

Հայտնի է դարձել, որ երեկ Արարատի մարզի Դարբնիկ գյուղում ընտանիք է թունավորվել շմոլ գազից։ Վեց տուժածներին տեղափոխել են «Մուրացան» հիվանդանոց։

Նրանցից հինգը՝ երեխաներ են (երկուսը՝ երեք տարեկան, մյուսները՝ հինգ, ութ և տասը), մեկը՝ չափահաս (51տ․):

ԴԱՐԲՆԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԻՆԳ ԵՐԵԽԱ ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ

Բժիշկների գործադրած ջանքերի շնորհիվ նրանց կյանքին որևէ վտանգ այժմ չի սպառնում։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՈՍՏԻԿԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Մահացել է 39-ամյա ոստիկան Էդուարդ Սահակյանը, ով նոյեմբերի 8-ին վթարի էր ենթարկվել Արաքս-Սարդարապատ ավտոճանապարհին։

Նրա Nissan Primera մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 60 մետր գլորվելով, բախվել բետոնե ջրատարին։

Մեքենան վերածվել էր ջարդոնի կույտի։ Ոստիկանին հասցրել էին «Արմավիր» ԲԿ։

Բժիշկները մի օր պայքարում էին Էդուարդի կյանքի համար, սակայն երեկ ոստիկանը մահացավ հիվանդանոցում։

Ցավակցում ենք Էդուարդի հարազատներին։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄՈՏ ԲՌՆԿՎԱԾ ՀՐԴԵՀԻՑ 70-ԱՄՅԱ ՖԻՆՆ Է ՏՈՒԺԵԼ

Երեկ Երևանում ուժեղ հրդեհ էր բռնկվել Հայաստանի խորհրդարանի մոտ։ Այրվում էին ԱԺ շենքի հարևանությամբ գտնվող Վերահսկիչ պալատի շենքի և հարակից տարածքում գտնվող սեփական տների տանիքները։

Հրդեհը սկսվել էր ցերեկը ժամը 15-ին, իսկ այն մարել հնարավոր է եղել միայն 18։20։ Դեպքի վայրում աշխատում էին 15 մարտական հաշվարկ։

Հրդեհից տուժել է 70-ամյա ֆինն Իկկա Ռոնկաինեն։ Նա բնակվում էր փայտե տան մեջ։ Տղամարդը հիմա Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում է: Նրա վիճակը գնահատվում է որպես ծանր․ այրվել է մարմնի 15 և շնչուղիների 5 տոկոսը:

Categories
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀՐԴԵՀ ՄԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է, ՄՅՈՒՍԸ ԾԱՆՐ ԱՅՐՎԱԾՔՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ

Այսօր Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհ էր բռնկվել։

ԱԻՆ փրկարարական ջոկատը մեկնել էր դեպքի վայր՝ հրդեհը մարելու։ Սակայն հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հրշեջներից մեկը՝ 22-ամյա Սամվել Դ․-ն, այրվածքներ էր ստացել ու մահացել, իսկ մյուս հրշեջը՝ 28-ամայ Էդգար Գ․-ն, ծանր այրվածքներով տեղափոխվել էր «Վանաձոր» ԲԿ։

Էդգարի վիճակը ծանր է, և նրան ուղղաթիռով տեղափոխում են Երևան՝ Այրվածքաբանական ազգային կենտորն։ Բժիշկները պատրաստ սպասում են նրան։