Categories
#ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ՀԱԼԵՊԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 12 ՄԱՐԴ

Մի քանի ժամ առաջ Հալեպի մոտ գտնվող սիրիական Էլ-Բաբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Փողոցում պայթել է մեքենա՝ ըստ երևույթին՝ բեռնված պայթուցիկ նյութերով։

Ըստ տարբեր աղբյուրների՝ զոհվել է  12-18 մարդ։  Ճշտվում է՝ արդյո՞ք զոհերի թվում կան հայեր, թե ոչ։

Հիշեցնենք՝ քաղաքացիական պատերազմի բռնկումից առաջ Հալեպում ապրում էր շուրջ 60 000 հայ։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ

ՕՂԻ ԹՈՐԵԼԻՍ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ԵՐՐՈՐԴ ՏՈՒԺԱԾՆ ԱՅՍՕՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում երկու տղամարդիկ որոշել էին օղի թորել։ Այդ նպատակով նրանք մեքենայից գազ էին միացրել թորելու սարքին։

Բայց կորեական Kia Sportage ավտոմեքենան նման անսպասելի գործողությունների պատրաստ չէր։ Խոշոր պայթյուն է տեղի ունեցել։ Արդյունքում այս ամենը կազմակերպած տղամարդկանցից մեկն ու նրա կինը զոհվել էին։ Պայթյունը հենց ամուսինների կողքին էր տեղի ունեցել, նրանց մարմինները դժվարությամբ էին ճանաչել։


Մյուս տղամարդը, ում պատկանում էր չարաբաստիկ մեքենան, ծանր վիճակում «Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել։
Եվ ահա, տխուր լուր։ Ցավոք, չնայած բժիշկների գործադրած ջանքերին, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Այսօր առավոտյան տղամարդը հիվանդանոցում մահացել է։