Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԸ 6-ԺԱՄՅԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ. ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԻՐԻԱՅԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ԿԴԱԴԱՐԵՑՎԵՆ

Երեկ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները Սիրիայի և «Խաղաղության աղբյուրի» շուրջ կարող են նման կերպ ավարտվել։

Կրեմլի խոսափողը հպարտորեն հայտարարում է, որ Պուտինը վերջ է դրել Սիրիայի պատերազմին և բացականչական նշան։ 

Մինչդեռ Ամերիկայի ձայնը շշնջում է՝ Պուտինը վերջ է դրել Սիրիայի պատերազմին և հարցական նշան։

Բայց ունենք այն, ինչ ունենք։

Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերն ամբողջությամբ լքել են երկրի հյուսիսում գտնվող անվտանգության գոտին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Այսպես, Անկարան չպետք է վերսկսի «Խաղաղության աղբյուր» գործողությունը, չնայած նրան, որ 120-ժամյա հրադադարը շուտով ավարտվում է։  Սակայն ամերիկացիների դիրքորոշումն արդեն նշանակություն չունի, քանի որ եթե գործում է Ադանայի ձևաչափը, անվտանգության գոտին այլևս արդիական չէ՝ մի քիչ ուշացել են։

Եթե այս ամենին գումարենք այն, որ 2019 թվականի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած՝ սահմանի սիրիական կողմ են մտցվում ռուսական ռազմական ոստիկանությունը և սիրիական սահմանապահ ծառայությունը, ապա կարելի է, ոչ շատ վստահ, բայց այնուամենայնիվ հայտարարել, որ թուրքական օպերացիան համարյա ավարտված է: