Categories
#ՊԱՏԱՀԱՐ #ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԵԳՆԵԼ Է ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻՆ

Վերջին օրերին Հայաստանի ողջ մշակութային և ոչ մշակութային աշխարհը վրդովվեցրել էր  Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի մոտ կայացած «ֆութուրիստական   ներկայացումը», որի համար բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացվեց: Եվ, ահա, այդ վրդովմունքի արձագանքները հասան վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Վարչապետը շատ յուրահատուկ ձևով մեկնաբանել է այս հակասական շոուի հանդեպ պահպանողականների արձագանքը: Հիշեցնենք, որ մի խումբ ակտիվիստներ ընդհատել էին ներկայացումը, Նարեկ Սարգսյան անունով մի քաղաքացի էլ ներկայացման մասնակիցների վրա  «զելյոնկա» էր լցրել։ Հաջորդ օրն, իբր, սատանայական ծեսի տեղը նույնիսկ օծվեց սուրբ ջրով:

Եվ ահա, երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Քյալլա» կոչվող հայկական ազգային ուտեստի փոքր-ինչ զարհուրելի լուսանկարը և մակագրել. «Հայտնաբերվել է անհերքելի ապացույց, որ իշխանության վերնախավում գործում են սատանիստական խմբակներ: Մանրամասները՝ ավելի ուշ»։

Հայկական ռեստորանները, կարծես թե, ստիպված կլինեն վերանայել իրենց ճաշացանկերը…