Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

«ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» ՓԱՌԱՏՈՆԻ՝ ՇԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՄՈՒԼՏՖԻԼՄԸ ԿՕԳՆԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ

Երևանում այսօր մեկնարկում է «ՌեԱնիմանիա» միջազգային ամենամյա փառատոնը։ տարեց տարի այն ավելի ու ավելի է կատարելագործվում։

Օրինակ՝ այս անգամ այն կայցելեն «Վան Գոգ. Սիրով՝ Վինսենթ» հեղափոխական անիմացիոն ֆիլմի համահեղինակը, «Օսկար»-ի դափնեկիր Հյու Ուելշմանը և մեր հայրենակից, լեգենդար «Մատանիների տիրակալ» եռապատման անիմացիայի մասնագետ Ռոջեր Կուպելյանը։

Ինչ վերաբերվում է հենց աշխատանքներին, փառատոնի աստղերից մեկը Ֆրանսիայում ստեղծված «Մարոնայի զարմանալի պատմությունը» մուլտֆիլմն է: Դեռևս կարելի է դիտել միայն թրեյլերը, իսկ երևանյան պրեմիերան կկայանա հոկտեմբերի 26-ին։ Ֆիլմի հերոսը փոքրիկ շնիկ է, իսկ ցուցադրությունից ստացված գումարի մի մասը կուղղվի «Դինգո Թիմ»-ին, որը հոգ է տանում փողոցային կենդանիների մասին։