Categories
#ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ԳԵՐՈՂ ՀԱՄ։ ՀԱՅ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ ԱՆՑԵԼ ԵՆ ՍՆՆԴԻ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ևս առանց հեղափոխության գործը գլուխ չեկավ։ Հայոց պատմության ընթացքում առաջին անգամ կալանավորների սննդի մատակարարումը հանձնարարված է մասնավոր սեկտորին։ Տենդերի միակ մասնակից «Արտ Լանչ» ընկերությունը տրամաբանորեն հաղթող ճանաչվեց։ Բայց դա դեռ չի նշանակում նրանց հետ բազմամյա պայմանագրի կնքում, դեռ որոշված է 70-օրյա փորձաշրջան անցկացնել։

Փորձի մասնակիցները դարձան «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ների կալանավորները՝ ընդհանուր առմամբ 1090 անձ։ Բարեփոխումների հաջորդ կարևոր բաղադրիչն այն է, որ նախկինում կալանավորին հասնող 950 դրամի փոխարեն, այժմ յուրաքանչյուր կալանավորի օրական տրամադրվում է 1400 դրամ։

Armlink-ն այցելել է «Արմավիր» ՔԿՀ և շտապում է կիսվել բանտային մենյուի մանրամասներով։