Categories
#ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԵՐԿՈՒ ՀԱՅ ԸՆԿԵԼ ԵՆ ՎԵՐԵԼԱԿԻ ՀՈՐԱՆԸ

Հայազգի երկու տղամարդ նոյեմբերի 4-ին աշխատում էին պետերբուրգյան №18 ծննդատանը։ Աշխատանքի ժամանակ վերելակի ճոպանը կտրվել է, ու տղամարդիկ 4-րդ հարկից ընկել են առաջին։

Նրանցից մեկը 28 տարեկան է, մյուսը՝ 35։ Տղամարդիկ հիմա ծանր վիճակում են գտնվում․ ունեն բազմաթիվ կոտրվածքներ։ Նրանցից կրտսերին տեղափոխել են վերակենդանացման բաժին։

Հարուցվել է քրեական գործ։ Վերելակը պիտի փոխեին դեռ հուլիսին։ Դրա համար հատկացված էր 17 միլիոն դրամ, սակայն վերելակն այդպես էլ չեն փոխել։

Categories
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԵՐևԱՆՅԱՆ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՄՈՏ ՏՂԱՄԱՐԴՈՒՑ 15 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ

Երկու օր առաջ Երևանում խոշոր չափի կողոպուտի դեպք է տեղի ունեցել։

Ժամը 19:30-ի սահմաններում անհայտ անձը Կիևյան փողոցի շենքերից մեկի վերելակի մոտ հափշտակել է այդ շենքի բնակիչ, 55-ամյա տղամարդու պայուսակը և դիմել փախուստի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հանցագործը հափշտակել է 15 հազար ԱՄՆ դոլար:

Արաբկիրի քննչական բաժնում կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Պարզապես պատկերացրեք, պայուսակդ ես դնում 15 հազար դոլար, դուրս ես գալիս տանից, կորցնում դրանք վերելակի մոտ ու հետ գնում տուն․․․