Categories
#ԲԱՆԱԿ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՐԳ ԵՆ ԵՐԳՈՒՄ

Կարելի է երկար մտորել հայրենիքի հանդեպ տածած սիրո մասին՝ մոնիտորների հետևում նստած, սմարթֆոններով սրճարաններում նստած կամ էլ ծովի ափին պառկած։

Բայց իսկական հայրենասիրությունը այնտեղ է՝ խրամատներում ու տանկերում, բեռնատարներում ու ուղղաթիռներում։

ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՐԳ ԵՆ ԵՐԳՈՒՄ

Տեսեք, թե որքան անկեղծություն և ոգի կա այս տղաների մեջ։ Այս երգը հնչել է Ղարաբաղի դաշտերում ամենածանր օրերին ու հնչում է առ այսօր։

Տղանե՛ր, քանի դեռ դուք կաք, ոչ մի թշնամի մեզ չի կարող վախեցնել։

Categories
Վերջին լուրեր

ԱՅՍՕՐ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 23 ՏԱՐԵԿԱՆ

Հայկ Մինասյանը ծնվել է 1996 թ: Մինասյանների ընտանիքի միակ արու զավակն էր:Սովորել է Վանաձորի Պուշկինի անվան թիվ 4 դպրոցում:

Հայկը բավական հավասարակշռված, համեստ ու զուսպ անձնավորություն էր, լավ ընկեր, քույրերի համար լավ ու նվիրված եղբայր: Իր մեջ անսահման բարություն կար, ամեն ինչում աշխատում էր լավ գծեր տեսնել ու բոլորին հուսադրել, որ ամեն ինչ լավ է լինելու:

Հայկ Մինասյանը ծառայում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում որպես կապավոր: Մեծ սիրով է մեկնել ծառայության ու նվիրված եղել իր գործին:

Ապրիլյան պատերազմի օրերին Հայկը առաջնագծում է եղել, մարտնչել ու աչքի ընկել իր քաջությամբ: 2016թ.-ի ապրիլի 26-ի` լույս 27-ի գիշերը, հրետանային դիվիզիոնի կրակի կառավարման կետում, հրետակոծության հետևանքով Հայկը մահացու վիրավորում է ստացել սրտի շրջանում:

Հայկ Մինասյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» եւ «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով, ԼՂՀ Նախագահի կողմից՝ «Արիության համար» մեդալով: Ի պատասխան Հերոսի սխրանքի՝ Պուշկինի անվան դպրոցում դասասենյակ է բացվել, իսկ քոլեջում, որտեղ սովորել է, «Փառքի անկյուն», այն վայրում, որտեղ Հայկը զոհվել է, հուշաքար է տեղադրված, իսկ զորամասում անկյուն կա նվիրված Մերօրյա Հերոսին: