Categories
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԹԱԼԱՆԵԼ ԵՆ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՂԲՈՐ ՏՈՒՆԸ․ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՀՐԱՑԱՆՆԵՐ

Երեկ Լոռու մարզի Տաշիր քաղաքի տներից մեկում կողոպուտ է տեղի ունեցել։

Սերգեյ Մարգարյանը դիմել է ոստիկանության Տաշիրի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 14-ին անհայտ անձը (կամ անձանց) հրել-բացել է Դեմիրճյան փողոցի վրա գտնվող տներից մեկի տան դուռը։ Տնից տարբեր իրեր են դուրս բերվել։

Մասնավորապես, գողերը տնից դուրս են բերել «Չերչիլ», «Վագր» և «Սաիգա» տեսակի որսորդական հրացաններ։

Դեպքի վայր է ժամանել Տաշիրի ոստիկանության օպերատիվ խումբը։

Պարզվել է՝ տունը պատկանում է ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի եղբորը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանին, իսկ հրացաններն էլ պատկանում են Կարապետյանի 36-ամյա որդուն՝ Վահե Կարապետյանին։

Փաստի վերաբերյալ Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու դեպարտամենտում նյութեր են նախապատրաստվում:

Կիսվել