Categories
Վերջին լուրեր

ԹԵԼ ԱԲՅԱԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՐԿԻՆ ԲԱՑԵԼ Է ԴՌՆԵՐԸ

Թել Աբյադի հայկական եկեղեցում երեկ՝ երկար ըդմիջումից հետո, պատարագ են մատուցել։ Այստեղ են հավաքվել տեղի հայերը, մոմ վառել ու աղոթել։

Ինչպես Թուրքիան է պնդում՝ քրդերն այն երկար ժամանակ օգտագործել են որպես ռազմական շտաբ, ինչի հետևանքով էլ այն մեծապես վնասվել է։ Ինչից հետո արդեն իրենք՝ թուրքերը, շատ կարճ ժամանակում կազմակերպել են վերանորոգման աշխատանքները:

Մինչդեռ արաբական Al Aan TV-ի լրագրող Ջենան Մուսսան նշել է, որ հայկական եկեղեցին վերջերս պղծվել է Թուրքիայից աջակցություն ստացող սիրիական խմբավորումների կողմից, որոնք գրավել էին Թել Աբյադը ամերիկյան զորքերի դուրս գալուց հետո։

Նա մեջբերում է վկաներին՝ պնդելով, որ վանդալիզմը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերի 31-ին։

Եկեղեցին նախկինում հարձակման ենթարկվել էր 2014-2015 թվականներին Իսլամական պետության կողմից։

Հայերը վերականգնեցին այն, երբ Սիրիայի Դեմոկրատական ուժերը (SDF) քաղաքի վերահսկողությունն իրենց ձեռքը վերցրին:

Ինչևէ, այս պահին կարևորն այն է, որ հայկական եկեղեցին կրկին սկսել է գործել։

Կիսվել