Categories
Վերջին լուրեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ՝ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՈՒՄ

Այս տարվա հուլիսին ամերիկյան Netflix ստրիմինգ հսկան սկսեց «Another Life» (Ուրիշ կյանք) սերիալի հեռարձակումը։ Ֆանտաստիկ ժանրի սերիալ, որում ինչքան էլ որ անսպասելի է արծարծվել է Հայոց Ցեղասպանության թեման։

Բայց անսպասելի բոլորի համար ոչ միայն խոսվեց հայերի մասին, այլև պարզվեց, որ հերոսներից մեկն ազգությամբ հայ է, այն էլ հայկական ազգանունով՝ Պետրոսյան։ Այս հերոսին մարմնավորել է ավստրալացի դերասան ՋեյՌ Տինակոն։

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ՝ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՈՒՄ

Նրա հերոսը պատմում է, թե ինչպես էր իր նախնիներից մեկը փրկվում ցեղասպանությունից՝ ձեռքերի մեջ պահելով երկու երեխա։

Այս պահը ոչ մի հանդիսատեսի անտարբեր չի թողնի։

Դեռ հայտնի չէ՝ լույս կտեսնի հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը, սակայն այն միանշանակ արժանի է ուշադրության։

Կիսվել