Վերջին լուրեր

ԾԱՂԿԱՁՈՐԻ ՄՆՋԱԽԱՂԻ ՓԱՌԱՏՈՆԸ ՄԻԱՎՈՐԵԼ Է 7 ԵՐԿԻՐ ԵՎ ԵՐԿՈՒ ԸՆԿԵՐՈՋ

pantomima-cakhkadzor

23-ամյա Արամ Խաչատրյանը և 22-ամյա Համլետ Նահապետյանը մոտ ընկերներ են։ Տղաները ծանոթացել են համալսարան ընդունվելիս։ 2014 թվականին երկուսն էլ ընդունվել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և հենց այդ տարի էլ գնացել են բանակ։

Վերադառնալով ոչ հեշտ մասնագիտություն են ընտրել՝ մնջախաղի դերասան։ Տղաներին գրավել է այս ուղղության և՛ բարդությունը, և՛ հետաքրքրությունը, և՛ մոգականությունը։

ԾԱՂԿԱՁՈՐԻ ՄՆՋԱԽԱՂԻ ՓԱՌԱՏՈՆԸ ՄԻԱՎՈՐԵԼ Է 7 ԵՐԿԻՐ ԵՎ ԵՐԿՈՒ ԸՆԿԵՐՈՋ

Սակայն երկու տարի անց ճանապարհները բաժանել են նրանց․ Արամը մեկնել է Գեմանիա։ Բայց իհարկե հեռավորությունն անզոր էր ընկերների և թատրոնի հանդեպ սիրո ուժի դեմ։ Արամը ամեն տարի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղին գալիս է Հայաստան՝ իր համակուրսեցիների հետ ներկայացումներում հանդես գալու։

Դե իսկ հենց վերջերս էլ Ծաղկաձորում կայացավ փառատոնը։

Մնջախաղի թատրոնի 4-րդ կուրսի ուսանողները հանդես եկան «Մարդիկ» ներկայացմամբ։ Գաղափարն, իհարկե, յուրաքանչյուրը յուրովի կարող է ընկալել․․․բայց մի բան ակնհայտ է՝ հանդիսատեսը գոհ էր և տպավորված։

Սպասենք, թե երբ Համլետը Համլետ կխաղա։

Загрузка...