Categories
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԾԵԾԿՌՏՈՒՔ ԿՈՏԱՅՔՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Նոյեմբերի 12-ին Կոտայք ՋՕԸ (Ջրօգտագործողների Ընկերություն)-ում միջադեպ էր տեղի ունեցել մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ազգականների մասնակցությամբ։

Պարզվել է՝ Կոտայքի մարզպետ Պետրոսյանը փորձել է իր ծանոթին նշանակել ՋՕԸ պետի պաշտոնակատար, ինչը այդքան էլ դուր չի եկել գյուղացիներին։ Արդյունքում  սկսվել է ծեծկռտուք։

ՋՕԸ-ի նոր պետը (նախկինում տաքսու վարորդ)՝ Գուրգեն Օսիպյանն է, Ռոմանոս Պետրոսյանի մորաքրոջ տղան։ Այդ պաշտոնում նրա նշանակմանը նպաստել է Պետրոսյանի մեկ այլ բարեկամ Պավել Ցուգունյանը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Նոր Գեղի բնակիչները ցանկացել են զրուցել Գուրգեն Օսիպյանի հետ, բայց վերջինս երկխոսության չի գնացել։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, և գյուղացիների թեթև ձեռքով Օսիպյանը հայտնվել է հիվանդանոցում։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ ոստիկաններին դեպքի վայր հրավիրել է հենց մարզպետը։ իսկ ավելի ուշ ժողով է անցկացրել, որում կոչ է արել հերքել իր բարեկամների մասնակցությունն այդ կռվում։

Կիսվել