#ՊԱՏԱՀԱՐ

ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՒՇՈՒՄ

Մուշ
Written by Armlink

Թուրք գանձագողերը շարունակում են ոսկու որոնումները հայկական պատմական վանքերում։

Որոնումները կատարվում են Մուշի «Սուրբ Մարինե» եկեղեցու պատերի տակ։

Այս պահին եկեղեցին կիսավեր է։ Իսկ «հնագետների»  գործողությունները եկեղեցուն ավելի շատ են վնաս հասցնում։

1915 թվականին եկեղեցին դարձրել էին բանտ, որտեղ պահում էին հայ ֆիդայիներին։ Հենց Հայոց ցեղասպանության ժամանակ էլ եկեղեցին ավերվեց թուրքերի կողմից։ Իսկ տասնամյակներ անց տեղանքը վերածվեց աղբանոցի։

Թուրքական իշխանությունները 2012 թվականին որոշել էին վերացնել տեղի հայկական պատմական շինությունները՝ բնակելի տներ կառուցելու համար։ Բայց տեղի բնակիչները բողոքեցին այդ որոշման դեմ, և դատարանը որոշեց եկեղեցու մոտ շինարարական աշխատանքները կասեցնել։

Բայց, ինչպես տեսնում ենք, հայկական եկեղեցուն անգամ դա չի փրկել։

About the author

Armlink