Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳԻ ԵՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒ ԱՍՈՐԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ՏԵՂՈՒՄ

Թուրքիայի Մարդինի նահանգում` Սիրիայի հետ սահմանի մետ, հնուց  գոյություն ունեն  հայկական և ասորական գերեզմանոցներ։ Այն, թե ինչն է հանգեցրել դրանց առաջացմանը, առանձին խնդիր է, հիմա այդ մասին չենք խոսում:

Հարյուր տարի դրանց ոչ ոք ձեռք չէր տվել, կյանքը շարունակվում էր իր հունով։

Բայց վերջին տարվա ընթացքում ամեն ինչ փոխվեց։ Դարգեչիթ քաղաքում քրիստոնեական գերեզմանոցների տեղում կառուցեցին  ոչ ավել ոչ պակաս ազգային զբոսայգի և հարսանյաց սրահ։ Այո-այո,  հարցանյաց սրահ։

Այս ամենի գլխավոր մեղավորը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է։ Սա նրանց նախընտրական խոստումն էր 2018 թվականի նախագահական ընտրություններից առաջ։ Եվ նրանք պահեցին իրենց խոստումը։

Այդ թաղամասում բնակվող ասորի Աբդուլմեսիհ Էրգյունը հայտնում է, որ չնայած բազմաթիվ հորդորների՝ արդյունքում նախագիծը կյանքի կոչվեց։ Նախագծի իրականացման համար պետությունը հատկացրեց 1մլն 270 հազար թուրքական լիրա (220.000 դոլար):Էրգյունը պատմում է, որ նախագիծն իրականացնողները կանգ չառան նույնիսկ այն ժամանակ երբ փոքր երեխայի գերեզման դուրս եկավ այդ տարածքից՝ վրան խաչի նշանով։

Խնդրին անդրադարձել է նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը․ Նա նկատել է,  որ Թուրքիայում ամեն անպատիժ բան կրկնվում է:

«Մեզ համար, անշուշտ, շատ կարևոր է, որ մեր երեխաները կաղան պարտեզում, սակայն մեծ անբարեխղճություն էանհարգալից վերաբերմունք ցուցաբերել այդ հողի տակ հանգչողների նկատմամբ։ Կարծում ենք իրավիճակը կկարգավորվի, կամ էլ եթե այն կանաչապատ տարածքի վերածվի, ուրեմն այդ հողի տակ հանգչող հայերի հիշատակին կարևոր է, որ մի քար կամ խորհրդանիշ դրվի», նշել է Փայլանը։

Կիսվել