Categories
Վերջին լուրեր

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԱՄԵՆԱՄՅԱ BIKEATHON ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԸ

Այսօր Երևանում «ոտնակներ պտտեցնել» սիրողների համար տարվա կարևոր օրերից էր։ Սեպտեմբերի 22-ի հենց այս օրը հռչակվեց Հայաստանում անցկացվելիք ամենազանգվածային հեծանվավազքի օր։

Տեղացիներն ու զբոսաշրջիկները, առողջ և սահմանափակ կարողություններով մարդիկ բոլորն այստեղ էին։ 250 մարդ Ազնավուրի հրապարակից շարժվեցին Արգավանդ և հակառակ ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԱՄԵՆԱՄՅԱ BIKEATHON ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԸ

Ամենահամբերատարներին հետ դարձի ճանապարհին սպասվում էին երաժշտությունն ու պարերը։

Տոնի օրը երևի թե հատուկ է ընտրվել։ Չէ՞ որ այսօր աշխարհը նշում է առանց ավտոմեքենաների օրը։ Այս օրը մարդիկ աշխատում են իրենց ձեռքը չվերցնել մեքենայի կամ մոտոցիկլետի ղեկը։ Թեպետ, դա Հայաստանում ու՞մ է հետաքրքրում։

Կիսվել