Categories
Վերջին լուրեր

ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԿՏԵՂԱԴՐԵՆ Ի ՊԱՏԻՎ ԲՈՒԺՔՐՈՋ, ՈՎ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՀԱՅ ՈՐԲԵՐԻ Է ՓՐԿԵԼ

Սառա Քորնինգը հասարակ բուժքույր էր, որը սակայն իր կյանքը նվիրեց ուրիշներին, ապրեց նրանց համար, օգնեց ինչով կարող էր։

Սառան ծնվել է 1872 թվականին Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի փոքրիկ գյուղերից մեկում։ 20 տարի աշխատել է ԱՄՆ-ում, ինչից հետո 46 տարեկանում՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, միացել է Կարմիր Խաչին և առաքելության մեկնել Մերձավոր Արևելք։

Սկզբնապես Սառան ուղարկվեց Հայաստան, որտեղ Երևանի մերձակայքում գտնվող մի մանկատուն էր ղեկավարում: Նրա գալու ժամանակ այս շրջանում հարյուր հազարավոր սոված փախստականներ կային: Բացի մանկատնից, նա նաև պատասխանատու էր մոտակա փախստականների ճամբարում գտնվող մայրերի և նորածինների առողջության և սննդի կարիքների վերահսկման համար:

Բացի Երևանից, Սառան հասցրել է աշխատել նաև Թուրքական Մարզվանում և Զմյուռնիայում: Տասնմեկ տարի շարունակ, վտանգելով իր կյանքը, նա հոգ էր տանում այն հազարավոր հայ և հույն որբերի մասին, որոնց սկզբում սպառնում էր յաթաղանը, իսկ ժանտախտն ու խոլերան։
Քորնինգը հետագայում թոշակի անցավ և տեղափոխվեց Յարմութում գտնվող իր հայրական տունը, որտեղ անցկացրել էր իր մանկությունը: Սառան մահացավ 1969 թվականին։

Հենց Յարմութում է շուտով տեղադրվելու Սառային նվիրված հուշարձանը։ Մոնտեալից հայտնի նկարիչ և քանդակագործ Գարեն Բեդրոսյանն իր սիրտն ու հոգին է դրել այս արձանի մեջ:

Սառան խորապեսզգացված կլիներ՝ իմանալով, որ այն ազգը, որի համար ինքն այդքան բան է արել, որոշել է հավերժացնել նրա հիշատակը…

Կիսվել