Categories
Վերջին լուրեր

ՀՈՎՏԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՎԱՅՐԸ, ՈՐՏԵՂ ԱՐԱԳԻԼՆԵՐԸ ՊԱՏՎՈՒՄ ԷԻՆ ՅՈՒՂՈՎ

Այն, ինչ վերջին երկու շաբաթվա ընթացքում կատավում էր Արարատի մարզի Հովտաշեն գյուղում, գրավեց բնապահպանների ուշադրությունը։

[videojs_video url=”https://armlink.am/content/2019/08/Aragil-AM.mp4″]


Այսպիսի տեսարան կարող էր միայն սարսափ ֆիլմերում լինել։ Գյուղի արագիլները զանգվածային կերպով աղտոտվում էին անհասկանալի, սև յուղի մեջ։ Կային նրանց յուղոտման պատճառի մասին տարբեր վարկածներ։

Վերջապես հաջողվել է պարզել, որ պատճառը Հովտաշեն համայնքի հարակից ցամաքուրդում թափված ձկան յուղի մնացորդներն են։
Մեկնարկվեցին ջրատարածքի մաքրման աշխատանքները, հեռացքվեցին կուտակված յուղերը։

Արագիլների խնամքը դեռևս շարունակվում է, այսօր էլ նախատեսվում է իրականացնել առավել շատ յուղապատված թռչունների փետուրների մաքրման հերթական փուլը։

Կիսվել