Categories
Վերջին լուրեր

ՇՈՒՇԻՈՒՄ ԱՆՑԿԱՑԵԼ Է «ՀԱՂԹԱՆԱԿԱԾ 2019» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ

«Ես քո սերունդն եմ հաղթանակած»․ այս կարգախոսով մեկնարկեց նախնիների հաղթանակները արժևորելու և աշխարհասփյուռ հայությանը համախմբելու նպատակով հիմնված «Հաղթանակած 2019» նախաձեռնությունը։



6 օր շարունակ Շուշիի վրանային ճամբարին համահայկական հավաքի մասնակիցները եռագույն ջոկատներով մասնակցել են մարզամշակութային մի շարք մրցույթների։ Տարբեր միջոցառումների շրջանակներում հյուրընկալել են անվանի հասարակական և մշակութային անվանի գործիչների, անցկացրել դասախոսություններ և քննարկումներ իրենց հուզող ազգային խնդիրների շուրջ։

Հավաքի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան նաև այցելել զորամաս և ծանոթանալ զիվորների առօրյային։ Ամեն օր հագեցած առօրյան ավարտվում էր խարույկի շուրջ։

Տարբեր միջոցառումների շրջանակներում հյուրընկալել են անվանի հասարակական և մշակութային անվանի գործիչների, անցկացրել դասախոսություններ և քննարկումներ իրենց հուզող ազգային խնդիրների շուրջ։

Հավաքի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան նաև այցելել զորամաս և ծանոթանալ զիվորների առօրյային։ Ամեն օր հագեցած առօրյան ավարտվում էր խարույկի շուրջ։

Հավաքն իրականություն է դարձել բարերարների և աջակից ընկերությունների շնորհիվ, և հնարավոր ֆինանսավորման առկայության դեպքում նախաձեռնության հեղինակներն այն ամենամյա դարձնելու մտադրություն ունեն։

Կիսվել