Categories
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Վերջին լուրեր

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՅԵՐՆ ՈՒ ՔՐԴԵՐԸ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՅՑԻ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

Բազմաթիվ հակասական քննարկումների պատճառ դարձած այցն արդեն իրականություն է։ Էրդողանը ժամանեց ԱՄՆ։

Ինչպես և ակնկալվում էր նրան դիմավորեցին բողոքի ակցիաներով՝ ցույց տալու, որ նա ցանկալի չէ ԱՄՆ-ում։

Դեռ մի քանի օր առաջ էր խոսվում ցույց կազմակերպելու անհրաժեշտության մասին։ Ամեն ինչ պլանավորվեց և իրականություն դարձավ։

Իհարկե հայերն իրենց կարևոր դերակատարությունն ունեն այս ակցիայի կազմակերպման գործում։ «Հայ Դատի» հանձնախումբը, միանալով քրդերին, ասորիներին և այլ էթնիկ խմբերին փորձում են իրենց ձայնը բարձրացնել։

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՅԵՐՆ ՈՒ ՔՐԴԵՐԸ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՅՑԻ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

Հիշեցնենք, որ Էրդողանի վերջին այցը ևս խաղաղ չանցավ: Դեռ ավելին, նրա թիկնապահները հարձակվեցին ցուցարարների հետ, անգամ բախում ունեցան ոստիկանների հետ։ Հուսանք այս անգամ ամեն ինչ ավելի հանգիստ ու խաղաղ կանցնի։

Կիսվել