Categories
Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԴԵՄԻԴՈՎՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ Է

Ականավոր գիտնական Յուրի Հովհաննիսիսյանը ևս մի մրցանակով համալրեց իր պարգևների երկար ցուցակը։

Պրոֆեսորն այսուհետ Ռուսաստանում գիտնականների համար ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ Դեմիդովյան մրցանակի դափնեկիրն է։ Նա մրցանակին արժանացել է նոր քիմիական տարրերի բացահայտման ոլորտում ունեցած նշանակալի ներդրման համար։

Այս տարիների ընթացքում նրա ներդրումն այնքան մեծ է եղել որ նրա անունով է կոչվել անգամ Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրը՝ Օգանեսոնը (Og)։

Դեմիդովյան մրցանակը շնորհվում է մի քանի ոլորտներում ունեցած զգալի ներդրումների համար, որոնք են երկրագիտությունը, ֆիզիկան և մաթեմատիկան, տնտեսագիտությունը և հումանիտար գիտությունները:

Յուրաքանչյուր դափնեկրին շնորհվում է դիպլոմ, ոսկե մեդալ և 1 միլիոն ռուբլի գումար։

Կիսվել