Categories
Վերջին լուրեր

ԻՆԴԻ-ՓՈՓԻ ԱՍՏՂ ՍԵԲՈՒ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՀԱՄԵՐԳ Է ՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ամերիկյան հայտնի Capital Cities (իրենց սուպերհիթ Safe և Sound-ը հավաքել էր 450 մլն․ դիտում Յութուբում և բազմաթիվ հիթշքերթներ է գլխավորել) խմբի անդամ Սեբու Սիմոնյանը եկել է Հայաստան։

Սեբուն՝ Մարլոն Բրանդոյի, օյ, կնքահայրի դերում էր

Առիթը քրոջ երեք երեխաներից երկուսի մկրտությունն է։ Սեբուն՝ Մարլոն Բրանդոյի, օյ, կնքահայրի դերում էր։ Բայց երաժիշտն առանց երաժշտության նույնն է, ինչ կոշկակարն առանց կոշիկի։

Ընկերները Արթուր Իսպիրյանի գլխավորությամբ կազմակերպել էին Սեբույի համար համերգ։ Սիմոնյանը երգել է դաշնամուրի նվագակցությամբ։ Շատ հուզիչ ստացվեց։

Երեկոյի գլխավոր իրադարձությունը Կոմիտասի երգերի կատարումն էր․․․ի դեպ՝ անգլերենով։ Սեբուն ինքն էր թարգմանել։ Եվ նա խոստացավ շատ շուտով մատուցել դրանք ողջ աշխարհին։

Կիսվել